Ըստ նախագծի՝ տեսախցիկները դիտելու համար ոստիկանները ստիպված չեն լինի սպասել աշխատանքային օրերին
![]() ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է «Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու նախագիծը։ Այն ներկայացրեց նախագծի հեղինակ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը․ «Մի շարք կրիմինոլոգիական հետազոտությունների արդյունքները փաստում են, որ մարդկանց համար տեսանելի վայրերում նկարահանող սարքերի առկայությունը հանցավորության և հակահասարակական այլ վարքագծի դրսևորման միտումների վրա զգալի կանխարգելիչ ազդեցություն ունեն: Մինչդեռ, օրինակ, Երևան քաղաքում ներկայումս, վերոնշյալ ապահովման ու վերահսկողության բացակայության պայմաններում, տեղի ունեցած հանցագործությունների և մյուս հնարավոր իրավախախտումների հայտնաբերման ու բացահայտման ընթացքում Ոստիկանությունը շատ հաճախ օգտվում է ավտոկայանատեղերը վերահսկող տեսախցիկներից: Այդ տեսախցիկների տեսագրություններին հետևելու ու դրանց համապատասխան հասանելիություն ապահովելու համար ամեն անգամ անհրաժեշտ է լինում համակարգը սպասարկող ընկերության աշխատակիցների թույլտվությունն ու ներկայությունը, ինչը բարդացնում է գործընթացը՝ հանգեցնելով ժամանակի անտեղի վատնման»,- նշեց պատգամավորը՝ հավելելով, որ խնդիրն առավել ընդգծվում է գիշերային ժամերին կամ ոչ աշխատանքնային օրերին տեղի ունեցած հանցագործությունների դեպքում, երբ տեսախցիկները դիտելու համար ոստիկանները ստիպված են լինում սպասել աշխատանքային օրերին և ժամերին: Օրենսդրական նախաձեռնության ընդունման արդյունքում Ոստիկանությունն իրավասու կլինի ՀՀ պետական կառավարման համակարգի մարմիններից, ՏԻՄ-երից, պետական և համայնքային ենթակայության կազմակերպություններից ու հիմնարկներից, էլեկտրոնային համակարգերի միջոցով վերահսկվող ավտոկայանատեղեր ունեցող ավտոկայանատեղի գործունեությունը կազմակերպող կառույցներից, օդանավակայաններից և պետական սահմանի անցման կետերից պահանջելու և ստանալու տեսագրություններ, ունենալու հասանելիություն դրանց տարածքում շինության դրսի կողմից տեղադրված տեսահսկման համակարգերին: «Այսպիսով՝ առաջարկվող նախագծերի փաթեթի ընդունումը հնարավորություն կտա հանցագործությունների հայտնաբերման ու բացահայտման կապակցությամբ խնայելու հսկայական ժամանակ, ինչպես նաև բարձրացնել Ոստիկանության գործունեության արդյունավետությունը»,- ասաց Հայկ Սարգսյանը։ |
«Իլհամ Ալիևը Տիգրան Ավինյանի փոխզիջումը կերե՞լ է». Էդգար Ղազարյան
4422:00«Քաղաքական ռեպրեսիաների գարնանային սեզոնը լինելու է է՛լ ավելի կոշտ ու լկտի». Ռուբեն Մելիքյան
4321:48Ուկրաինայի ԶՈՒ-ն նահանջում է Կուրսկից
10021:08«Բեմադրված ցուցմունքները քննարկելը նշանակում է ընկնել Ադրբեջանի լարած որոգայթների մեջ»․ Արա Պողոսյան
8820:24Վճռաբեկ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ կալանավորումը
11220:18«Հայերն այս փուլում ամբողջապես հրաժարվել են Արցախյան ազգային ազատագրական պայքարից». Արգիշտի Կիվիրյան
9720:12