«Եթե քո մոտ «իզմերից» ամենաընդունելին պանթյուրքիզմն է, մեզ մոտ լրիվ այլ «իզմեր» են». Արմեն Հովասափյան
62
Այսօր, 16:12
ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երեկ անգաղափար ու ապապետական մի արարած խոսում էր Հայաստանում տեղի ունեցող «գաղափարաբանական փոփոխությունների» մասին և լուրջ դեմքով համոզմունք հայտնում, թե Հայաստանի և հայ ժողովրդի «պատմության վերաբերյալ եղել են այլ ընկալումներ ու մոտեցումներ՝ թե՛ ՀՀ-ում, թե՛ Սփյուռքում»։ Ոչ ոք երբևէ չի ասել, որ ՀՀ-ն բարձրագույն արժեք ու նպատակ չէ։ Դա Նիկոլն է փորձում փաթեթավորել այնպես, որ տպավորություն ստեղծվի, թե հայ ազգը միայն 2018-ից հետո է հասկացել, որ ունի պետություն ու պետականություն։ Ավելին՝ ըստ Նիկոլի տեսության, հայ ազգի ծագումնաբանությունը սկսվում է 2018-ից հետո։ Ապա հավելում է, որ «մենք այս մոտեցմանը եկել ենք 44-օրյա պատերազմի պարտությունից հետո»։ Ասեմ, ժողովուրդ ջան, հենց այս օրակարգն էլ նա առաջիկայում դարձնելու է իր քարոզարշավի հիմնական մեխը ու բոլորիդ ուղեղը լցնելու է այդ աղբով։ Ի դեպ, հենց Նիկոլն ինքն է հաստատում նշածս պարտադրված օրակարգը, երբ ասում է, թե «պարտության միջով անցնելով ձեռք ենք բերել անկախություն»։ Ցինիկաբար ընդգծում է, թե այդ զոհողությունները ՀՀ անկախության համար են եղել։ Սրա նմանների դեպքում գուցե նորմալ է, երբ կյանքի մի հատվածում դավանում ես ու կրում այլ արժեքներ, կուռքեր ես սարքում մեկին, իսկ 50-ից հետո դառնում լրիվ այլ արժեհամակարգի կրող։ Երբ մի ձեռքով կոկորդ ես պատռում՝ 2019-ին խոսում «Օսմանյան կայսրության կողմից իրականացված ցեղասպան քաղաքականության» մասին, 2020-ին հայտարարում, թե «այսօր էլ մեզ փորձում են ցեղասպանել», 2021-ին՝ Արցախը Հայաստան հռչակում, իսկ այսօր օրակարգ ես բերում Ցեղասպանության հարցի հիմքերը վերանայելու և Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու թեզը։ Ի տարբերություն քեզ, մենք նման օրակարգ ու կենսակերպ չունենք։ Մենք ունենք սկզբունքներ ու հստակ տաբուներ, որոնք երբեք չենք անցնում ու մնում ենք հավատարիմ այն ապրելակերպին, որն ունեցել ենք ի սկզբանե։ Եթե քո մոտ «իզմերից» ամենաընդունելին պանթյուրքիզմն է, մեր մոտ լրիվ այլ «իզմեր» են, Նիկո՛լ։ Քո այն միտքը, թե «մեր մոտ տեղի է ունենում գաղափարական տրանսֆորմացիա», բլեֆ է։ Ուղղակի այդ «տրանսֆորմացիան» տեղի է ունենում դրսի՝ տվյալ դեպքում թյուրքական աշխարհի պարտադրանքով։ Դու շատ կցանկանայիր, որ քո կողմից տևական ժամանակ տիրաժավորած «հայկական» պնդումներն այսօր էլ կյանքի կոչվեին, սակայն քո իսկ ապիկար, հակաքաղաքագիտական քայլերով երկիրն ու մեզ բոլորիս հասցրիր այս կրիտիկական անդառնալիության կետին։ Հենց դրա համար էս անմեղ դեմքով ասում ես, թե «ցավոք, այս տրանսֆորմացիայի անհրաժեշտության մասին մենք նախկինում չենք էլ մտածել»։ Իսկ քո խոսքերից պարզ է դառնում, որ դա պարտադրված տրանսֆորմացիա է, երբ քեզ ստիպել են արտաբերել այն հակահայկական պնդումներն ու մոտեցումները, որոնք դու անամոթաբար իրականացնում ես։ Նիկոլի պնդումը, թե «այս տարբերակն է, որ ՀՀ-ին լինելության շանս է տալիս», դարձյալ քո ու քո անհայրենիք թիմին ներմուծվել է դրսից, որպեսզի համոզվեք ու մեզ էլ համոզեք, որ եթե նման քայլերի չգնանք, ապա վերջ՝ Հայաստան չի լինի։ Հ․գ․ Իսկ ամենացավոտն ու ողբերգականն այն է, որ Ցեղասպանությունը կասկածի տակ դնողի հետ հանդիպման նստածները իրենց չեն հարցնում՝ ինչո՞ւ, ինչ պատճառով ու ինչ հանգամանքներով են իրենց պապերը հայտնվել ԱՄՆ-ում։ Դա էլ քիչ է՝ հոտընկայս ծափահարում են։ Հ.Հ.Գ. Արամ Առաջինը խոսում է Ցեղասպանության ուրացման անթույլատրելի լինելու մասին, նույն պահին երկու հոգևորական Նիկոլի հետ ջերմորեն ողջագուրվում են»: