«Փաշինյանի կողմնակիցները ձեռքը կրակն են ընկել, չգիտեն՝ որ ասածն ինչպես շտկեն»․ Արմինե Օհանյան
«Հրապարակ» թերթի խմբագիր Արմինե Օհանյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Ի՞նչ իմաստ ունի շարունակ խոսելը, եթե ամեն անգամ բերանդ բացելուց կա՛մ անթույլատրելի սխալներ ես անում, կա՛մ փոթորկում հանրային կարծիքը: Եթե գոնե այդ «դարակազմիկ» մտքերն ինչ-որ դեր խաղային, ինչ-որ հարցերի լուծմանը նպաստեին, կարելի էր արհամարհել այդ շաղակրատանքը: Բայց դրանք հիմնականում անթույլատրելի, ոչ կոռեկտ, մեծ թվով մարդկանց ինքնասիրությունը վիրավորող, սխալ, վտանգավոր մտքեր են, մեր թշնամիների ու հակառակորդների շահերից բխող: Եթե խոստումներ է տալիս՝ մեծ մասը կատարման ենթակա չեն, եթե տեղեկություններ է հաղորդում՝ մեծ մասը ճշտված չէ, եթե փորձում է կաղապարներ կոտրել, իբր անցյալի բեռից ազատել՝ մեր պատմության, ազգային արժանապատվության դեմ ոտնձգություններ են: Իսկ գերատեսչություններն ուղղակի ձեռը կրակն են ընկել․ ինչ որ բան է հայտարարում, հետո սկսում են օրենք ու ծրագիր համապատասխանեցնել իր ասածին: Օրինակ, 300 դպրոց, 500 մանկապարտեզ ծրագիրը․․․ Հիմա ԿԳՄՍՆ-ն՝ որտեղ մի պատուհանի ապակի է փոխում, բերում մտցնում է այդ ցանկի մեջ՝ իբրև թե դպրոցը վերանորոգվել է: Պարզաբանումներ է հնչեցնում, իբրև թե աչքալուսանք է տալիս, պարզվում է՝ նման բան չկա, ինչպես օրինակ՝ մեր վճարված հարկերից հետ վերադարձի մասին ասածը: Բայց իհարկե, ամենաանհանդուրժելին մեր պատմության, պետության, մեր արժեքների դեմ ոտնձգություններն են՝ «պետք է դեռ հասկանանք ինչ է տեղի ունեցել ցեղասպանության ժամանակ», «պարտությունը մեզ անկախանալու հնարավորություն է տվել», «Ղարաբաղի հարցը թոկի ձևով Հայաստանի վզին գցած պարանի գործառույթով են օգտագործել»...Յուրաքանչյուր ասված միտք հետո ողջ ՔՊ-ով, պետական կառույցներով, ինքն՝ անձամբ, օրեր շարունակ սկսում են հերքել ու պարզաբանել, թե՝ դուք սխալ եք հասկացել: Իր կողմնակիցներն էլ են ձեռքը կրակն ընկել, չգիտեն՝ որ ասածն ինչպես շտկեն ու հերքեն, ոնց դուրս գան ստերի տակից: Ի վերջո, երբ չգիտես ինչ ասել, չես տիրապետում նյութին, չես կարողանում կանխատեսել քո ասածն ինչ հետևանք կունենա, լռի՛ր: Խոսելու համար խելքը չի հերիքում, լռելու համա՞ր էլ չի հերիքում: Մի ասացվածք կա․ «Ավելի լավ է խորիմաստ լռել, քան անիմաստ խոսել»: Այս պարագայում անգամ անիմաստ չէ, այլ խիստ վնասակար ու վտանգավոր»: Աղբյուրը` Արմինե Օհանյան |
«Փաշինյանի կողմնակիցները ձեռքը կրակն են ընկել, չգիտեն՝ որ ասածն ինչպես շտկեն»․ Արմինե Օհանյան
1018:06Իրանը ստեղծել է հրթիռ, որը կարող է խոցել Ուկրաինան և Իսրայելը. #TheTelegraph (լուսանկար)
3517:54«Խնդիրը պարագլուխը չէ, այլ նրան ձեռքսեղմումային դարձնող հայերը՝ այստեղ և դրսում». Դավիթ Սարգսյան
4217:24««Միջանցք» կոչվածը Հայաստանի դեմ ապագա ագրեսիայի պլացդարմ է». Տաթևիկ Հայրապետյան
4316:48«Հայ հոգևորակա՞ն, թե՞ թուրքի մոլա». Էդգար Ղազարյան
6616:24«Եթե քո մոտ «իզմերից» ամենաընդունելին պանթյուրքիզմն է, մեզ մոտ լրիվ այլ «իզմեր» են». Արմեն Հովասափյան
5416:12