«ՔՊ պատգամավորնե՛ր, ձեր ղեկավարը ձեզ էլի ուսապարկի տեղ դրեց»․ Արմենուհի Կյուրեղյան
«Վանաձորում՝ Էդմոն, Ալավերդիում՝ Սիմոն, որտե՞ղ ուզենան, որ նման կերպարներ չգտնեն ու համայնքներում ընտրված ղեկավարներից չազատվեն։ Հիմա էլ հասել են Գյումրի»,- Աժ հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը՝ անդրադառնալով Փաշինյանի՝ Գյումրիում նախնական ընտրություններ անցկացնելու որոշմանը․ «ՔՊ պատգամավորնե՛ր, փաստորեն ձեր ղեկավարը ձեզ, ինչպես կասեր Վահագն Ալեքսանյանը, էլի ուսապարկի տեղ դրեց։ Ինքն է որոշում օրենքի փոփոխություն ընդունեք-չընդունեք, մանդատը վայր դնեք-չդնեք։ Բա սուպերվարչապետությունը էլ ո՞նց է լինում։ Քաղաքապետի թեկնածուի շուրջ իրենց կուսակցության ներսում անհամաձայնությունների թնջուկի լուծումը ՔՊ-ն փորձում է գյումրեցուն վաճառել որպես ժողովրդավարության դրսևորում և իր թիմին պարտադրելու է իր սրտի ուզած թեկնածուին»,- ասաց Կյուրեղյանը՝ հարցադրումներ բարձրացնելով, թե ինչո՞ւ պետք է քաղաքապետի թեկնածուն լինի պարտադիր ՔՊ-ական։ |
Դանիայի իշխանությունները մտադիր են Թրամփի հետ քննարկել Գրենլանդիայում ԱՄՆ-ի ռազմական ներկայության ընդլայնումը
7800:14«Զելենսկին վազվզում է Եվրոպայով մեկ և զբաղվում մուրացկանությամբ ու շանտաժով». Սլովակիայի վարչապետ
114Երեկ, 21:07«Ընդդիմադիր ներկայացող սրիկանե՛ր, դուք ո՞ւմ և ինչի՞ն եք ընդդիմադիր»․ Մարգարիտ Եսայան
115Երեկ, 15:12«Երկրում ստեղծված պետականաքանդ ներքաղաքական ստատուս-քվոն պետք է փոխվի»․ Սուրեն Սուրենյանց
117Երեկ, 14:48«ԵՄ-ն կվերլուծի ՀՀ կառավարության հավանությանն արժանացած նախագիծը»․ Անիտա Հիպեր
103Երեկ, 14:30«Փաշինյանը հերթական ծառայությունն է մատուցում Ալիևին»․ Տաթևիկ Հայրապետյան
126Երեկ, 13:12