Դոնալդ Թրամփը կզանգահարի Վլադիմիր Պուտինին` պայմանավորվելու հանդիպման մասին
![]() ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը առաջիկայում կզանգահարի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ նախապատրաստվելու ուկրաինական պատերազմի կարգավորման հարցով հանդիպմանը։ Հեռախոսազրույցը կարող է տեղի ունենալ «առաջիկա օրերին կամ շաբաթներին»,- ասել է ԱՄՆ-ի առաջնորդի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Վալցը։ «Սա կլինի հետագա գործողությունների առաջին քայլը»,- ասել է նա ABC-ին: Վալցը հավելել է, որ Թրամփի և Պուտինի հանդիպման նախապատրաստական աշխատանքներն «արդեն ընթացքի մեջ են», սակայն ժամկետներ չի նշել։ Հարցին, թե արդյոք հանդիպմանը կմասնակցի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, նա պատասխանել է, որ ձևաչափը դեռ ճշտվում է։ Ըստ Վալսի՝ Թրամփը խոստովանում է, որ անհնար է ավարտել այս պատերազմն առանց Կրեմլի հետ երկխոսության, ինչպես նաև անիրատեսական է համարում Ռուսաստանին ամբողջությամբ դուրս մղելը Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի, Զապորոժիայի շրջանների և Ղրիմի օկուպացված հատվածներից։ «Բոլորը գիտեն, որ դա պետք է ավարտվի դիվանագիտական ճանապարհով։ «Չեմ կարծում, որ իրատեսական է ասել, որ մենք կվերագրավենք ուկրաինական հողի յուրաքանչյուր թիզը»,- նշել է ԱՄՆ-ի նախագահի խորհրդականը՝ հավելելով, որ արևմտյան այլ երկրների ղեկավարներ սկսում են դա հասկանալ։ Վալցն ընդգծել է, որ այժմ Կիևի առջև խնդիր է դրված բանակցություններին ընդառաջ կասեցնել ռուսական բանակի առաջխաղացումը և ամրապնդել իր դիրքերը. դրա համար անհրաժեշտ է իջեցնել մոբիլիզացիոն տարիքը 25-ից մինչև 18 տարեկան, քանի որ Ուկրաինայի զինված ուժերում զինուժի խիստ պակաս կա։ «Նրանք, իհարկե, անհավանական քաջություն են դրսևորել, շատ ազնիվ և տոկուն են եղել, բայց մեզ պետք է, որ այս խնդիրը լուծվի: Խոսքը միայն զենքի, զինամթերքի ու նոր չեկեր գրելու մասին չէ: Կարևոր է կայունացնել առաջնագիծը, որպեսզի մենք կարողանանք սկսել աշխատել ինչ-որ կարգավորման ուղղությամբ»,- բացատրել է Թրամփի խորհրդականը։ |

Գարեգին Երկրորդի պատգամը՝ Սուրբ Հարության տոնի առթիվ
143Երեկ, 12:36
Ապամոնտաժվել են Սեյրան Օհանյանին պատկանող առանձնատան պարիսպներն ու թեքահարթակը (տեսանյութ)
13803.04.2026, 15:54
Մանրամասներ՝ պայմանագրային զինծառայողի մահվան դեպքից
11403.04.2026, 12:00
Վաղարշապատի ավագանու ընտրությունների ժամանակ ընտրակաշառք բաժանելու դեպքերի առթիվ քրեական հետապնդումներ են հարուցվել 62 անձանց նկատմամբ (տեսանյութ)
11903.04.2026, 10:42
ՊԵԿ գլխավոր հարկային տեսուչը մեղադրվում է 10.500 ԱՄՆ դոլար և 3 մլն ՀՀ դրամ կաշառք ստանալու մեջ
14702.04.2026, 17:30
««Էլ Գարդեն»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է». ՍԱՏՄ
15701.04.2026, 15:30
