Հոմսում ազատ է արձակվել անկարգությունների ժամանակ ձերբակալված 360 մարդ
![]() Սիրիայի անցումային կառավարությունն ազատ է արձակել զգալի թվով քաղաքացիների, որոնք ձերբակալվել էին Դամասկոսից 160 կմ հեռավորության վրա գտնվող Հոմս քաղաքում դեկտեմբերի վերջին տեղի ունեցած անկարգություններից հետո՝ անվտանգության գործողությունների ժամանակ։ Ալ Վաթան նահանգի գլխավոր անվտանգության տնօրինության աղբյուրի տվյալներով՝ ազատ է արձակվել 360 մարդ, ովքեր մասնակցել են բողոքի ակցիաներին, բայց նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարման տարիներին բնակչության դեմ ռազմական հանցագործություններին չեն մասնակցել։ Այս որոշումը նախնական հետաքննության արդյունք էր, որի ընթացքում ազատ արձակվածները խոստացել էին թշնամական գործողություններ չգործել Սիրիայի նոր կառավարության դեմ։ Դեկտեմբերի վերջին Լաթաքիա, Ջեբլա, Տարտուս և Հոմս քաղաքներում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել, որոնք կազմակերպել են ալավիները՝ երկրի կրոնական փոքրամասնության ներկայացուցիչները։ Այս ցույցերն ուղեկցվել են ոստիկանական բաժանմունքների և պարեկային մեքենաների վրա հարձակումներով։ Ի պատասխան՝ իշխանությունները պարետային ժամ են սահմանել և ուժեր ուղարկել ափամերձ շրջաններ՝ նախկին նախագահ Ասադի կողմնակիցներին մեղադրելով անկարգություններ հրահրելու մեջ։ Դեկտեմբերի 27-ին Սիրիայի ՆԳՆ-ն հայտարարել է, որ պատրաստ է քրեական պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր փորձում են ապակայունացնել իրավիճակը և հրահրել աղանդավորական ատելություն: Պաշտոնական հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ բոլոր նրանք, ովքեր սպառնում են քաղաքացիական խաղաղությանը, կպատժվեն ըստ արժանվույն: Ինչպես հաղորդում է Al Hadath հեռուստաալիքը, դեկտեմբերի վերջին գործողության ընթացքում ձերբակալվել է 587 մարդ, ովքեր մեղադրվում են իշխանություններին չենթարկվելու և ապօրինի զենք պահելու մեջ։ Ռեյդեր են իրականացվել նաև Հալեպում, Համայում և Դամասկոսի այն հատվածներում, որտեղ, ենթադրաբար, գտնվում են նախկին ռեժիմի կողմնակիցները: Հունվարի սկզբից Սիրիայի տարբեր նահանգներում արշավ է սկսվել, որի շրջանակներում նախկին բանակի սպաներն ու զինվորները, ինչպես նաև իրավապահները կարող են ինքնակամ հանձնվել իշխանություններին և ստուգումներ անցնել։ |

Ի՞նչ անել, եթե ձեզանից գումար են փորձում շորթել՝ կեղծ լուսանկարներ հրապարակելու սպառնալիքով (տեսանյութ)
12901:06
Թրամփի և Զելենսկու միջև թշնամանքը հասել է ճգնաժամային կետի. The i Paper
22700:19
Ռուսաստանցի ռեփեր Նավայ Բակիրովը ձերբակալվել է Ղազախստանում
15800:07
«Հայաստանի պատի առաջին լեշը կախեց «տանտերը» Ամուլսարում». Բաբկեն Նավասարդյան
140Երեկ, 23:42
«Թայվանը պարտավորվել է Ալյասկայից 70–80 միլիարդ դոլարի հեղուկացված բնական գազ գնել». Թրամփ
186Երեկ, 23:24
«Ռուսները Լուլուին հավասարեցրել են բանջարաբոստանային մշակաբույսի». Արգիշտի Կիվիրյան
132Երեկ, 22:48
