Զելենսկին կոչ է արել դաշնակիցներին` կատարել իրենց խոստումները
![]() Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել դաշնակիցներին՝ կատարել զենքի մատակարարման վերաբերյալ իրենց տված բոլոր խոստումները, այդ թվում՝ հակազդելու ռուսական օդային հարվածներին, հայտնում է Reuters-ը։ Զելենսկին ասել է, որ վերջին շաբաթվա ընթացքում ռուսական զորքերը հարյուրավոր հարվածներ են հասցրել Ուկրաինային՝ օգտագործելով մոտ 700 ավիառումբ և ավելի քան 600 հարվածային անօդաչու թռչող սարք։ «Ամեն շաբաթ ռուսական պատերազմը շարունակվում է միայն այն պատճառով, որ ռուսական բանակը պահպանում է Ուկրաինային ահաբեկելու և երկնքում նրա գերազանցությունն օգտագործելու կարողությունը»,- գրել է Զելենսկին Telegram-ի իր ալիքում։ Նա Ուկրաինայի դաշնակիցներին կոչ է արել իրականացնել արդեն ձեռք բերված պայմանավորվածությունները։ «Վաշինգթոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում, ինչպես նաև Ռամշտեյնում կայացած հանդիպումներում Ուկրաինայի հակաօդային պաշտպանության վերաբերյալ ընդունված որոշումները դեռևս ամբողջությամբ չեն իրականացվել»,- ասել է Զելենսկին։ Ավելի վաղ Ուկրաինայի ղեկավարն ասել էր, որ գործընկերների և Միացյալ Նահանգների հետ քննարկել է Ուկրաինային հակաօդային պաշտպանության համակարգեր և հրթիռներ արտադրելու լիցենզիաներ տրամադրելու հնարավորությունը։ |
«Դատարանի որոշմամբ ստիպված պետք է ասեմ՝ ես մեր իրավապահ համակարգի ցավը տանեմ»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
3711:00Դատարանը մասնակի սահմանափակեց Էդգար Ղազարյանի խոսքը՝ կիրառելով վարչական վերահսկողություն (տեսանյութ)
5410:33«Էդգար Ղազարյանի բոլոր ասածները ճշմարտություն են, մի բան էլ մեղմ են»․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)
5510:24Դատարանը հրապարակում է Էդգար Ղազարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
8210:06«Նայեք, թե Ղազարյան Էդգարի թեման սրանք ոնց են քցելու ոտներին»․ Արմեն Հովասափյան
6809:36«Բոլորս պետք է մերժենք ազատ խոսքը լռեցնելու ցանկացած փորձ»․ Ժաննա Ալեքսանյան
17902:06