«Ալիևն ունի ռազմական ծրագրեր և հետևողական պատրաստվում է դրանց»․ Հակոբ Բադալյան
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Փաստորեն, ըստ մեր հանրությանը մատուցվող որոշակի տրամաբանության, Իլհամ Ալիևը 44-օրյա պատերազմից հետո շարունակում է միլիարդավոր դոլարների արդիական սպառազինություն ձեռքբերել, բայց բացարձակապես չունի Հայաստանի հանդեպ այն կիրառելու ցանկություն, պարզապես գնել է ու գնում է, որ՝ երբ իրեն ստիպեն հարձակվել Հայաստանի վրա, այդ ժամանակ կիրառի դրանք: Համենայն դեպս լսում ես, թե մարդիկ ինչպես են հավաստիացննում այլ մարդկանց, թե՝ Ալիևը չունի Հայաստանի հանդեպ ռազմական գործողության մտադրություն, բայց նրան ստիպում է օրինակ Ռուսաստանը: Այն, որ կարող են լինել տարբեր սցենարներ, ոորոնց համաձայն թե Ռուսաստանը կարող է Ադրբեջանի միջոցով խաղադրույք կատարել ռազմական որևէ էսկալացիայի վրա, թե Թուրքիան, Իսրայելը, Բրիտանիան, և նույնիսկ հեռավոր Չինաստանը, կասկածից վեր է: Բայց ասել, թե Ալիևը չունի Հայաստանի հանդեպ ռազմական ագրեսիայի իր սցենարը, պլանը կամ մտադրությունը, նշամակում է թերևս կամ խաբել ինքզինք, կամ խաբել հանրությանը, և ընդհանրապես գլոբալ առումով կամա, թե ակամա Հայաստանը գցել ինքնախաբեության ծուղակը: Ինչպես դեռ տասնամյակ առաջ եմ ասել, որ Ադրբեջանը հիմար չէ, որպեսզի միլիարդավոր դոլարների սպառազինոություն ձեռք բերի՝ չունենալով դա կիրառելու գործուն մտադրություն, այդպես էլ կրկնեմ այսօր՝ Ադրբեջանը հիմար չէ, որ միլիարդավոր դոլարներով սպառազինվի, ընդամենը այն «ծայրահեղ դեպքի» համար, երբ պարզապես «ստիպված» կլինի կիրառել այդ սպառազինությունը: Ինքնախաբեությունից պետք է դուրս գալ հիմնովին: Ալիևն ունի ռազմական ծրագրեր, սցենարներ, և հետևողական պատրաստվում է դրանց: Դրանք իրականացնելու պահ կարող է ստեղծվել մեկ ամիս անց, մեկ կամ տասը տարի անց, կամ չստեղծվել ընդհանրապես: Սա այլ հարց է, բայց, որ Ալիևն ունի իր «սուվերեն ռազմական պլանները», դա վեր է կասկածից»։ Աղբյուրը` Հակոբ Բադալյան |
Դանիայի իշխանությունները մտադիր են Թրամփի հետ քննարկել Գրենլանդիայում ԱՄՆ-ի ռազմական ներկայության ընդլայնումը
7800:14«Զելենսկին վազվզում է Եվրոպայով մեկ և զբաղվում մուրացկանությամբ ու շանտաժով». Սլովակիայի վարչապետ
114Երեկ, 21:07«Ընդդիմադիր ներկայացող սրիկանե՛ր, դուք ո՞ւմ և ինչի՞ն եք ընդդիմադիր»․ Մարգարիտ Եսայան
115Երեկ, 15:12«Երկրում ստեղծված պետականաքանդ ներքաղաքական ստատուս-քվոն պետք է փոխվի»․ Սուրեն Սուրենյանց
117Երեկ, 14:48«ԵՄ-ն կվերլուծի ՀՀ կառավարության հավանությանն արժանացած նախագիծը»․ Անիտա Հիպեր
103Երեկ, 14:30«Փաշինյանը հերթական ծառայությունն է մատուցում Ալիևին»․ Տաթևիկ Հայրապետյան
126Երեկ, 13:12