Հայտնաբերել են զոհված հերոսի տունը կողոպտած եղբայրներից մեկին
![]() Այսօր՝ հունվարի 12-ին, իրավապահները հայտնաբերել են երեկ՝ հունվարի 11-ին, Ճամբարակ խոշորացված համայնքի Այգուտ բնակավայրում տեղի ունեցած սրբապղծության դեպքը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քրեական ու համայնքային ոստիկանները 40-ից ավելի հասցեներում են եղել, ողջ գիշեր իրականացրել են անհրաժեշտ աշխատանքներ: Արդեն լուսաբացին հերթական օպերատիվ տեղեկություններ են ստացել ենթադրյալ կատարողների վերաբերյալ ու կարողացել են մեկին հայտնաբերել և գողություն կատարելու կասկածանքով տեղափոխել են ոստիկանության Ճամբարակի բաժին։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկաններին հաջողվում է հայտնաբերել գողոնի մի մասը, իսկ կասկածյալներից մեկը բերման ենթարկվածի եղբայրն է, ում այս պահին ոստիկանները որոնում են։ Կան տեղեկություններ, որ նա գիշերը գյուղից մեկնել է։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, երեկ՝ հունվարի 11-ին, սրբապղծության ու գողության դեպք էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Անհայտ անձը կամ անձինք կեսօրին մտել էին Ճամբարակ խոշորացված համայնքի Այգուտ բնակավայրի 4-րդ փողոցի տներից մեկը, տակնուվրա էին արել տունը, հափշտակել ոսկյա զարդեր, գումար ու անգամ գողացել էին հերոսի տան անկյունում Տունը պատկանում է 2022 թվականին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգություն կատարած հակառակորդին Ջերմուկի դիրքերում հետ մղելու ժամանակ հերոսաբար զոհված 54-ամյա Արմեն Գասպարյանին։ |
Հրազենային վիրավորմամբ հիվանդանոց է տեղափոխվել 13 տարեկան տղա
10700:24Նոր Հաճնի ջրատարում հայտնաբերվել է տղամարդու մարմին
10900:06Երևանում մանկապարտեզի դաստիարակը հարվածել է երեխաներից մի քանիսի դեմքին
151Երեկ, 21:36Տեսախցիկները նկարահանել են՝ ինչպես է Տոբոլսկում տունը օդ թռչում գազի բալոնի պայթյունից
247Երեկ, 20:37Երկրաշարժը տեղի է ունեցել Երևանից 13 կմ հարավ-արևմուտք
250Երեկ, 17:48Երկրաշարժ՝ Հայաստանում
225Երեկ, 17:24