Լեհաստանն արգելել է Սլովակիայի խորհրդարանի պատվիրակությանը` Ռուսաստան թռչել իր երկնքով
![]() Լեհաստանն արգելել է Սլովակիայի խորհրդարանի պատվիրակությանը տեղափոխող ինքնաթիռին՝ թռչել իր օդային տարածքով՝ Ռուսաստան այցելության ժամանակ։ Պատվիրակությունը Մոսկվա է մեկնել Գերմանիայի և Չեխիայի տարածքով։ Այս մասին հայտարարել է Սլովակիայի խորհրդարանի փոխխոսնակ, SNS (Սլովակիայի ազգային կուսակցություն) կուսակցության ղեկավար Անդրեյ Դանկոն։ «Ես չեմ հասկանում Լեհաստանի այս մոտեցումը, բայց ամեն դեպքում ես դա ընկալում եմ՝ որպես իրականություն»,- ասել է նա։ Սլովակիայի պատվիրակությունը, ըստ Դանկոյի, ժամանել է Մոսկվա երեկոյան: Հունվարի 5-ին Դանկոն ասել էր, որ հունվարին իր այցը Մոսկվա կօգնի վերականգնել Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Նրա խոսքով, այս ուղևորությունը կլինի այն երկխոսության շարունակությունը, որը սկսել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն, երբ նա այցելեց Մոսկվա 2024 թվականի դեկտեմբերի 22-ին։ |

Ի՞նչ անել, եթե ձեզանից գումար են փորձում շորթել՝ կեղծ լուսանկարներ հրապարակելու սպառնալիքով (տեսանյութ)
12901:06
Թրամփի և Զելենսկու միջև թշնամանքը հասել է ճգնաժամային կետի. The i Paper
22700:19
Ռուսաստանցի ռեփեր Նավայ Բակիրովը ձերբակալվել է Ղազախստանում
15800:07
«Հայաստանի պատի առաջին լեշը կախեց «տանտերը» Ամուլսարում». Բաբկեն Նավասարդյան
140Երեկ, 23:42
«Թայվանը պարտավորվել է Ալյասկայից 70–80 միլիարդ դոլարի հեղուկացված բնական գազ գնել». Թրամփ
186Երեկ, 23:24
«Ռուսները Լուլուին հավասարեցրել են բանջարաբոստանային մշակաբույսի». Արգիշտի Կիվիրյան
132Երեկ, 22:48
