2024 թվականին հյուպատոսական ծառայություններում արձանագրված փոփոխությունները
![]() ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ հունվարի 1-ից սովորական (ոչ կենսաչափական) անձնագրերն օտարերկրյա պետություններում համարվել են վավերական՝ անկախ անձնագրի 4-րդ էջում օտարերկրյա պետություններում վավերականության մասին նշման առկայությունից: 2024 թ. փետրվարի 1-ին ուժի մեջ է մտել Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ էմիրությունների քաղաքացիների համար մուտքի վիզայի պահանջի փոխադարձաբար վերացման մասին արձանագրությունն, ինչն էականորեն նպաստել է զբոսաշրջային շարժին, շփումների ակտիվացմանը. 2023 թ. համեմատությամբ 2024 թ. ՀՀ-ից ԱՄԷ այցելություններն աճել են 58%-ով: ՀՀ դեսպանություններում և հյուպատոսական հիմնարկներում ներդրվել է հերթագրման նոր՝ Earlyone համակարգը, որը հասանելի է ինչպես ՀՀ դեսպանությունների կայքերում, այնպես էլ Earlyone բջջային հավելվածով։ Կիրառվել է տեսակապի միջոցով ՀՀ քաղաքացու անձնագրի և ՀՀ վերադարձի վկայականի տրամադրման ընթացակարգը (մանրամասն նկարագրված է ԱԳՆ կայքի Հյուպատոսական ծառայություն բաժնի նորաստեղծ «Տեսակապով ծառայություններ» ենթաբաժնում), որը ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունից հեռու գտնվող վայրերում ապրող քաղաքացիներին հնարավորություն է տալիս ստանալ նոր անձնագիր՝ առանց դեսպանություն այցելելու։ Հյուպատոսական ծառայությունների մատուցումը և ՀՀ քաղաքացիներին համապատասխան աջակցության տրամադրումնն ապահովվել է նաև Սիրիայում անվտանգային իրավիճակի սրման պայմաններում: Դամասկոսում ՀՀ դեսպանությունը և Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունն ապահովել են աշխատանքների շարունակականությունը, համապատասխան ժամանակահատվածում ՀՀ քաղաքացիների հետ կապն իրականացվել է նաև թեժ գծի միջոցով: |

«Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է»․ ՄԻՊ
150Երեկ, 16:12
ՀՀ կառավարությունը՝ Փաշինյան-Ալիև հեռախոսազրույցի մասին
138Երեկ, 12:42
Ինչպես են ձերբակալում Արգամ Աբրահամյանին (տեսանյութ)
143Երեկ, 11:48
Ձերբակալվել է Հովիկ Աբրահամյանի որդի, Գագիկ Ծառուկյանի փեսա Արգամ Աբրահամյանը
180Երեկ, 11:30
Հանցավոր խումբը զինվորական հաշմանդամություն ունեցող անձանցից հափշտակել է 13.8 մլն դրամ
12907.08.2026, 09:36
«Խրախուսում եմ Ձեր Կառավարությանը». Գուտերեշը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23006.08.2026, 19:18
