Սիրիայի նոր իշխանությունը խոստանում է անվճար կրթություն և նախագահի աստվածացման վերացում
![]() Սիրիայի նոր իշխանությունները ձգտում են երկրում կրթությունը դարձնել անվճար այս մասին հայտարարել է անցումային կառավարության կրթության նախարար Նազիր ալ Քադիրին կատարյան Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Կառավարությունը պարտավորվել է կրթությունն անվճար դարձնել. դա յուրաքանչյուր սիրիացու իրավունքն է: Մենք աշխատում ենք նոր կրթական նախագծի վրա, որը համապատասխանում է սիրիացի ժողովրդի նկրտումներին»,- ասել է նա: Նախարարի խոսքով՝ Սիրիայում 350 հազար ուսուցիչ կա։ «Սիրիացի ուսուցչի ամսական աշխատավարձն ընդամենը 20 դոլար է։ Քայլեր են ձեռնարկվում այն ավելացնելու ուղղությամբ»,- ասել է նա։ Ալ-Քադիրին նաև ասել է, որ Սիրիայի նոր կրթական ծրագրերը տարբերվելու են նրանով, որ չեն ներառի երկրի ղեկավարի աստվածացում. «Քննարկվող նոր կրթական ծրագրերում ղեկավարի աստվածացում տեղ չունի»։ Ըստ նրա՝ «ազգային կրթությունն ուղղված էր «Բաաս» կուսակցության նպատակներին ու գաղափարներին ծառայելուն։ «Մենք կրթական ծրագրերում անհրաժեշտ փոփոխություններ կանենք՝ ազատվելու համար Սիրիան ավերած ու նրա զարգացումը հետ մղած ռեժիմի ժառանգությունից: Մենք ժառանգել ենք 20 հազար դպրոց, որոնց կեսը ամբողջությամբ կամ մասնակի ավերվել է։ Իսկ որոշ դպրոցներ, որոնք պիտանի են ուսման համար, պետք է վերանորոգվեն»,- ասել է նա: |

«Տարիներ առաջ հռչակել էիր ՀԴՄ դիկտատուրա, ի՞նչ եղավ այն»․ Ոսկան Սարգսյան
017:12
«Պետք էր դիմել Մակրոնին»․ Հակոբ Բադալյան
8116:06
«Որոշ հյուրեր մեզ հայտնել են սննդային թունավորման ախտանիշների մասին»․ Ֆրանսիայի դեսպանատուն
8815:36
«Հանձնարարականը sms-ով են ստացել, թե՞․․․»․ Վարդուհի Սարգսյան
8615:12
Եզդիաբնակ Հակո գյուղում 10-15 ընտանիք է մնացել (տեսանյութ)
8815:00
«Արարատի գագաթին հնչեց դհոլի ձայնը»․ Սուրեն Կարիբյան (տեսանյութ)
8014:12
