«Գրենլանդիայի հարցով նախագահը չի բացառում ոչ մի տարբերակ, անգամ` ուժային». Թրամփի խորհրդական
677
Երկուշաբթի, 13 հունվարի, 2025 թ., 01:01
![]() ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է դիտարկել Գրենլանդիայի հետ կապված գործողությունների բոլոր հնարավոր տարբերակները՝ չբացառելով ուժի կիրառումը։ Այս մասին ABC-ի եթերում ասել է Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ուոլթցը։ «Նախագահ Թրամփը միշտ հավանական է համարում բոլոր տարբերակները,- ասել է նա,- կան մի շարք ուղիներ, որոնցով մենք կարող ենք փոխել գոյություն ունեցող պայմանագրերը: Գրենլանդացիներից մենք լսում ենք, որ նրանք առաջ են քաշում անկախության հարցը, ինչը բազմաթիվ այլ հնարավորություններ է բացում, սակայն նախագահ Թրամփը, ի տարբերություն իր նախորդի, չի պատրաստվում բացառել որևէ տարբերակ»։ |

Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
10720:48
«Մարդիկ մերժում են Ալիևի սահմանադրությունը». Շիրազ Մանուկյան (տեսանյութ)
11620:24
«Իլհամ Ալիևին մնում էր միայն շնորհակալություն հայտնել Նիկոլ Փաշինյանին». Տաթևիկ Հայրապետյան
10919:54
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայում
8419:42
Tesla-ն հաջորդ տարի կդադարեցնի Cybertruck-ի արտադրությունը
21118:00
«Ծանրամարտն էլ վարի տվեցին». Ոսկան Սարգսյան
14416:12
