«Ասում ենք՝ պետք է ուժեղ բանակ ունենանք․ ինչքա՞ն և ումի՞ց ուժեղ»․ Նիկոլ Փաշինյան
«Աշխարհը մեզ ընկալում է որպես ազգ-նահատակ»,- ԱԺ-ում ելույթի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շարունակելով․ «Ազգ-նահատակ բանաձևը հաղթահարելու լավագույն ձևը ազգ-բանակն է։ Բայց իմ մտորումները բերում են այն եզրակացության, որ ազգ-բանակը ազգ-նահատակ բանաձևի տրամաբանության և շարունակության մեջ է։ Շատ ենք խոսում այն մասին, թե ինչպիսին պետք է լինի բանակի կամ ազգ-բանակի մեր ընկալումը, բայց ուզում եմ ընդգծել, որ ազգ-բանակի ընկալումը ազգ-նահատակ ընկալման շարունակությունն է և բխում է նրանից։ Եթե դու դիրքավորվում ես որպես ազգ-բանակ, անխուսափելիորեն քո դեմ գեներացնում ես այլ բանակներ։ Դե մենք շատ խոսում ենք նրա մասին, որ պետք է ունենանք ուժեղ բանակ, և սա ճիշտ օրակարգ է, և մենք պետք է շարունակենք այս օրակարգի իրագործումը։ Բայց ուզում եմ մենք մեզ հարց տանք՝ իսկ մենք ինչքա՞ն և ումի՞ց ուժեղ բանակ ենք ուզում ունենալ, որովհետև այս հարցում պետք է շատ հստակ կողմնորոշվենք, ուժեղ ումի՞ց։ Չեմ ուզում կոնկրետ երկրների օրինակներ բերել, բայց պետք է այդ հարցին պատասխանենք․․․ իսկ եթե պարզվի, որ մեր խնդիրները միայն մեր թշնամիների հետ չէ, այլ նաև մեր բարեկամների հետ է, ումի՞ց և ինչքա՞ն ուժեղ բանակ պետք է ունենանք․․․»,-ասաց Փաշինյանը՝ որպես լուծում նշելով, որ պետք է որդեգրել մեկ այլ՝ «պետության» տրամաբանություն, որը գործում է սեփական շահերի համապատասխան։ «ՀՀ-ն պետք է գործի միայն սեփական տնտեսական զարգացման շահերին համապատասխան»,- ասաց Փաշինյանը՝ շարունակելով․ «Բանակից առաջ կան բուֆերներ, օրինակ տնտեսական փոխկախվածությունը, որից առաջ կա ուրիշ բուֆեր՝ միջազգային կանոնները»։ |
Դանիայի իշխանությունները մտադիր են Թրամփի հետ քննարկել Գրենլանդիայում ԱՄՆ-ի ռազմական ներկայության ընդլայնումը
7800:14«Զելենսկին վազվզում է Եվրոպայով մեկ և զբաղվում մուրացկանությամբ ու շանտաժով». Սլովակիայի վարչապետ
114Երեկ, 21:07«Ընդդիմադիր ներկայացող սրիկանե՛ր, դուք ո՞ւմ և ինչի՞ն եք ընդդիմադիր»․ Մարգարիտ Եսայան
115Երեկ, 15:12«Երկրում ստեղծված պետականաքանդ ներքաղաքական ստատուս-քվոն պետք է փոխվի»․ Սուրեն Սուրենյանց
117Երեկ, 14:48«ԵՄ-ն կվերլուծի ՀՀ կառավարության հավանությանն արժանացած նախագիծը»․ Անիտա Հիպեր
103Երեկ, 14:30«Փաշինյանը հերթական ծառայությունն է մատուցում Ալիևին»․ Տաթևիկ Հայրապետյան
126Երեկ, 13:12