Անդրանիկ Քոչարյանը կանգնել է ՔՊ վարչության առջև ու ներողություն խնդրել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը օրերս ներողություն է խնդրել ԱԺ պատգամավորներ Հրաչյա Հակոբյանից և Սիսակ Գաբրիելյանից: Ինչպես արդեն հայտնել ենք, Քոչարյանը Սիսակ Գաբրիելյանին և Հրաչյա Հակոբյանին պիտակավորել է՝ նրանց կապելով խաղադրույքներով և թմրաբիզնեսով հարստացող գործարարների հետ՝ ասելով գործարարի «դեղ ցրողներ»: Եվ ահա տեղեկացանք, որ Անդրանիկ Քոչարյանը, գլուխը կախ, ՔՊ վարչության անդամների մոտ ներողություն է խնդրել Հակոբյանից և Գաբրիելյանից՝ իր սուտ խոսքերի և զրպարտությունների համար: Նիկոլ Փաշինյանը խարդավանքների սիրահար Անդրանիկ Քոչարյանից պահանջել է նաև ներողություն խնդրել մյուս բոլոր ՔՊ-ականներից ևս, ում վիրավորել է, որոնց թիվը, ի դեպ, բավականին մեծ է: Ընդ որում, Փաշինյանը, պատիժը խստացնելու համար, պայման է դրել, որ Քոչարյանը մեղայական գա հենց կուսակցական նիստերի ընթացքում, բոլորի ներկայությամբ: Անդրանիկ Քոչարյանը, սակայն, դեռ այս առումով դիմադրում է ու հրաժարվում է իր մյուս թիմակիցներից էլ ներողություն խնդրելուց՝ անտեղի պիտակավորելու ու վիրավորելու համար: Ի դեպ, Քոչարյանը կտրականապես դեմ է Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանից ներողություն խնդրել, որին բոլորի մոտ զրպարտում է, ինչի համար էլ Փամբուխչյանը դիմել է Փաշինյանին»: Մանրամասները՝ թերթի համարում: |
Դանիայի իշխանությունները մտադիր են Թրամփի հետ քննարկել Գրենլանդիայում ԱՄՆ-ի ռազմական ներկայության ընդլայնումը
7800:14«Զելենսկին վազվզում է Եվրոպայով մեկ և զբաղվում մուրացկանությամբ ու շանտաժով». Սլովակիայի վարչապետ
114Երեկ, 21:07«Ընդդիմադիր ներկայացող սրիկանե՛ր, դուք ո՞ւմ և ինչի՞ն եք ընդդիմադիր»․ Մարգարիտ Եսայան
115Երեկ, 15:12«Երկրում ստեղծված պետականաքանդ ներքաղաքական ստատուս-քվոն պետք է փոխվի»․ Սուրեն Սուրենյանց
117Երեկ, 14:48«ԵՄ-ն կվերլուծի ՀՀ կառավարության հավանությանն արժանացած նախագիծը»․ Անիտա Հիպեր
103Երեկ, 14:30«Փաշինյանը հերթական ծառայությունն է մատուցում Ալիևին»․ Տաթևիկ Հայրապետյան
126Երեկ, 13:12