«Ի՞նչը չներվեց Գեղամ Նազարյանին»․ հարց` Գեղամ Մանուկյանին
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը «Լուրեր»-ի հետ զրույցում, անդրադառնալով հարցին, թե ի՞նչը չներվեց Գեղամ Նազարյանին՝ արդյոք մեկ նկարն ու մեկ հայտարարությունը, պատասխանեց․ «Գեղամ Նազարյանի դիրքորոշումների հարցն է։ Դա իշխանությունը փորձեց պտտեցնել, թե մի լուսանկարի խնդիր է, բայց չէ, լուսանկարի խնդիր չկա։ Ճիշտ է՝ սոցցանցերում քննադատվել էր Գեղամ Նազարանի լուսանկարներից մեկը՝ Վիետնամում ոչ պաշտոնական արարողության, հանգստի պահին՝ Ալեն Սիմանյանի հետ, բայց կրկնում եմ՝ դիրքորոշումների հարց է։ Այդ դիրքորոշումների տարբերության պատճառով եղել է քննարկում, եղել է առաջարկ։ Նազարյանն ընդունել է այդ առաջարկը»։ Մանուկյանի խոսքով՝ բազմակարծությունն առկա է, բայց կարևոր քաղաքական հարցերի շուրջ բազմակարծությունը տեղավորվում է խմբակցության ներսում, իսկ խմբակցությունից դուրս բոլորը նույն դիրքորոշումն ունեն։ ««Հայաստան» խմբակցության գործունեության առանցքում է այս իշխանության հեռացումը, արմատապես քաղաքականության փոփոխությունը»,- ընդգծեց պատգամավորը։ |
«ԲԴԽ է գործուղվում մի մարդ, ով սահմանել է ատելության խոսքի բարձր «պլանկա»». Արծվիկ Մինասյան (տեսանյութ)
418:48«Աննա Հակոբյանի կրթական ծրագրին էիք մասնակցում. կրթվեցի՞ք». Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)
3818:30Բայդենը ներում է շնորհել նրանց, որոնց Թրամփն սպառնում էր քրեական հետապնդմամբ
6818:08«Եկել է ժամանակը՝ վերջ տալու այս անվերջանալի պատմությանը»․ սլովակ պաշտոնյան՝ Ուկրաինայի մասին
7017:48«Ինչո՞ւ եք փակել ձեր ֆեյսբուքյան էջը, ամաչո՞ւմ եք գրառումների համար»․ Աննա Գրիգորյան (տեսանյութ)
7016:42«Հարբեցողության հետ սեր ունե՞ք»․ Գեղամ Նազարյանը՝ Ալեքսանդր Սիրունյանին (տեսանյութ)
8116:30