«Նիկոլ Փաշինյանը փորձում է «որձ այծին կթել», մենք էլ «մաղ» ենք պահում»․ Տաթևիկ Հայրապետյան
Բաքվում ոմանք «Արևմտյան Ադրբեջան» չեն ասում, Ադրբեջանի նախագահ իլհամ Ալիևն է, որ ասում է՝ ներկայիս Հայաստանը մեր տարածքն է, մեր պատմական հողն է։ Սա հստակ պետական մակարդակով Ադրբեջանում քարոզվող թեզ է, որով տարածքային հավակնություններ է ներկայացվում ՀՀ ողջ տարածքի նկատմամբ»,- այս մասին «24TV»-ի հետ զրույցում նշեց ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե․ «Բա մենք որ ասում ենք Արևմտյան Հայաստան, չենք մտածո՞ւմ, որ ինչ-որ մարդկանց դա գրգռում է: Ոնց որ ասում են «Արևմտյան Ադրբեջան», մեզ է գրգռում, տենց էլ, ոնց որ ասում ենք Արևմտյան Հայաստան, որիշներին է գրգռում»: «Ինչ վերաբերում է «Արևմտյան Հայաստան» տերմինին, դա պատմական աշխարհագրական տերմին է։ Իր մանիպուլյատիվ խոսույթով Նիկոլ Փաշինյանը բացառիկ ծառայություն է մատուցում Իլհամ Ալիևին, որովհետև մինչև հիմա նույնիսկ Ադրբեջանում չէին համարձակվում այդ համեմատությունն անցկացնել․․․ Այդ արհեստական թեմաները շրջանառելով՝ Փաշինյանն արդարացնում է և՛ իրեն՝ ներսում, և՛ Իլհամ Ալիևին՝ դրսում»,- նշեց Հայրապետյանը։ Նրա խոսքով՝ փիլիսոփաներից մեկն ասել է՝ անհեթեթ հարց առաջադրելը նման է որձ այծին կթելուն, իսկ դրան պատասխանելը՝ դրա տակը մաղ պահելուն։ «Հիմա Փաշինյանը փորձում է «որձ այծին կթել», իսկ մենք էլ «մաղ» ենք պահում»,- ընդգծեց ադրբեջանագետը։ |
«Պարո՛ն Աղազարյան, եթե մանդատը դրեցիք, ձեզ ձերբակալելու են». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
3415:06Լարված իրավիճակ՝ Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ (տեսանյութ)
10714:36«Փաշինյանի «աննախադեպության» փուչիկը». Սուրեն Սուրենյանց
3614:06«Ֆրանսիայի դեսպանի գրառումն ապտակ էր Փաշինյանին»․ Էդուարդ Շարմազանով
7912:54««Az TV»-ն «սատանա» է անվանել Փալոունին և Բերբոքին»․ Տաթևիկ Հայրապետյան (տեսանյութ)
7712:42«Արժի, որ հայկական լրատվադաշտն ունկնդիր լինի ՊՆ-ին»․ Գեղամ Մանուկյան
8212:36