Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 25 նոյեմբերի, 2024 թ.

«Փաշինյանի «աննախադեպության» փուչիկը». Սուրեն Սուրենյանց

46
Այսօր, 14:06
«Փաշինյանի «աննախադեպության» փուչիկը». Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը․ «Արժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսում է ՀՀ ՀՆԱ աճի տեմպերի նվազում և գործազրկության աճ:
Ռուս-ուկրաինական պատերազմը հնարավորությունների որոշակի պատուհան էր ստեղծել Հայաստանի համար:
Նիկոլ Փաշինյանը այդ ամենը ներկայացնում էր՝ որպես իր «աննախադեպ» քաղաքականության հետևանք:
Դիլետանտիզմն ու պապուլիզմը թույլ չտվեցին, որպեսզի հնարավորությունն օգտագործվի՝ տնտեսության ինստիտուցիոնալ բարեփոխումների, համակարգային զարգացման համար:
Եթե Վրաստանի կառավարությունը օրենսդրական բարենպաստ միջավայր ստեղծեց՝ ռելոկանտներին երկրում պահելու համար, ապա Հայաստանից նրանք հեռանում են:
Շուտով Հայաստանում սոցիալական լարվածությունը մեծանալու է՝ ավելի ընդգծված դարձնելով երկրում ստեղծված համապարփակ ճգնաժամը»: