««Az TV»-ն «սատանա» է անվանել Փալոունին և Բերբոքին»․ Տաթևիկ Հայրապետյան
235
Երկուշաբթի, 25 նոյեմբերի, 2024 թ., 12:42
![]() Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի թելեգրամյան գրառումը․ «Ադրբեջանական պետական «Az TV» հեռուստաընկերությունը իր կիրակնօրյա գլխավոր թողարկման շրջանակներում որոշել է «շեյթան», այսինքն՝ «սատանա» անվանել ԱՄՆ կոնգրեսական Փալոունին և Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Անալենա Բերբոքին։ Նշեմ, որ Բերբոքը COP29-ի շրջանակներում եղել էր Բաքվում և քննադատել իշխանություններին մարդու իրավունքների հարցում առկա բացթողումների համար։ Ադրբեջանում սա շատ ծանր էին տարել և որոշել ի պատասխան Բերբոքին կոչել «սատանա»։ Ի վերջո, պետական մակարդակով ատելության խոսքի տարածումը նորմալ է Ադրբեջանի համար, որպես կանոն դա տարածվում է Հայաստանի ու հայերի դեմ, բայց ինչպես տեսնում եք՝ նրանք արդեն չեն խորշում դա անել այլ օտարերկրյա պաշտոնյաների դեմ ևս»։ Աղբյուրը` Տաթևիկ Հայրապետյան |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
