«Ֆրանսիայի դեսպանը խոսում է այն մասին, որ միակ Արևմտյան Ադրբեջանը դա Իրանի 31 նահանգներից մեկն է»․ Հակոբ Բադալյան
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում, որտեղ պատկերել է Իրանի՝ Արևմտյան Ադրբեջան նահանգը, պատկերն ուղեկցելով՝ «միակը, և՝ միայն» գրառումով: Այսինքն, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը իր գրառումով խիստ թափանցիկ ակնարկով խոսում է այն մասին, որ Արևմտյան Ադրբեջանը դա Իրանի 31 նահանգներից մեկն է, և դա միակ Արևմտյան Ադրբեջանն է, չկա այլ: Օլիվիե Դըկոտինյիի այդ գրառման հասցեատեր անշուշտ դիտարկվում է Ադրբեջանը՝ «Արևմտյան Ադրբեջանի» վերաբերյալ իր պաշտոնական զեղումներով: Սակայն, կարո՞ղ ենք արդյոք նշմարել դեսպանի գրառման հնարավոր այլ տողատակ, մասնավորապես այն, որ այդ գրառման մյուս հասցեատերը, և գուցե այս պահին, այս ժամանակահատվածում հիմնական հասցեատերը Հայաստանի վարչապետն է՝ Նիկոլ Փաշինյանը, նոյեմբերի 22-ի իր հարցազրույցում Արևմտյան Հայաստան և «Արևմտյան Ադրբեջան» հասկացությունների նույնացման իր հայտարարությամբ: Համենայն դեպս, Բաքուն «Արևմտյան Ադրբեջանի» մասին խոսում է պարբերաբար, շատ երկար ժամանակ, իսկ Ֆրանսիայի դեսանի իր գրառումով այդ հարցին անդրադառնում է հենց Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից երկու օր անց: Այդ հայտարարության խնդրահարույց և վտանգավոր լինելուն արդեն անդրադարձել եմ, փորձելով դիտարկել շերտերը: Հակված եմ մտածել, որ պաշտոնական Երևանի այդպիսի դիրքորոշումներում վտանգ տեսնում է նաև Ֆրանսիան, բնականաբար ելնելով իր շահերից ու հետաքրքրություններից: Բայց, «Արևմտյան Ադրբեջան» զեղումի քաղաքական լեգիտիմացումը, որ կամա, թե ակամա իրականացնում է Նիկոլ Փաշինյանն իր հայտարարություններով, իր համար խնդրահարույց դիտարկում է նաեւ Ֆրանսիան, քանի որ Հայաստանի հանդեպ Ադրբեջանի որևէ հավակնության լեգիտիմացումը ըստ էության նաեւ լեգիտիմացնում է այն հակաֆրանսիական դիրքավորումը, որ որդեգել է Ադրբեջանը»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |
«Ֆրանսիան Ուկրաինային աջակցելու համար կարմիր գծեր չունի». Ժան-Նոել Բարրո
166Երեկ, 22:00Ադրբեջանի Միլի մեջլիսը քննադատել է Նիկոլ Փաշինյանին՝ «Արևմտյան Ադրբեջան»-ը Արևմտյան Հայաստանի հետ համեմատելու համար
152Երեկ, 18:54Ֆիլիպինների փոխնախագահը նախագահի համար մարդասպան է վարձել
349Երեկ, 18:30Բևեռի ակցիան՝ Հյուսիսային պողոտայում (տեսանյութ)
197Երեկ, 15:48«Ո՞րն է այս իրադարձության քաղաքական համատեքստը»․ Գարիկ Քեռյան
197Երեկ, 15:36«Գեղամ Նազարյանն «ընդդիմադիր» պատգամավոր է»․ Էդգար Ղազարյան
207Երեկ, 15:24