«Ռուսաստանը հավատարիմ է ՀՀ անվտանգությունը ապահովելու իր պարտավորություններին»․ Կոպիրկին
Ռուս-հայկական դաշնակցային փոխգործակցությանը, այդ թվում՝ ՀԱՊԿ շրջանակներում, համադրելի իրական այլընտրանքներ չկան: Նման կարծիք է հայտնել ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ «Известия»-ին տված հարցազրույցում։ Մոսկվան ակնկալում է, որ Երևանը գործուն կերպով կմիանա Եվրասիայում անվտանգության հավասար և անբաժանելի համակարգի մշակման համատեղ ջանքերին, որի գաղափարն առաջ է քաշվել նախագահ Պուտինի կողմից։ Խոսելով Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների մասին՝ Կոպիրկինը նշել է, որ դա հեշտ գործընթաց չէ և ժամանակ է պահանջում․ «Որպես կանոն, ցանկացած խաղաղության պայմանագրի նախապատրաստումը տքնաջան և շատ պատասխանատու գործընթաց է։ Իհարկե, Մոսկվան շահագրգռված է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև որքան հնարավոր է շուտ տիրի կայուն խաղաղություն։ Միևնույն ժամանակ, կարևոր է, որ տարածաշրջանի համար ճակատագրական այս փաստաթուղթը հիմնված լինի բոլոր փոխադարձ մտահոգությունների արդարացի լուծման վրա։ Ռուսաստանը միշտ պատրաստ է մեր հայ և ադրբեջանցի գործընկերներին աջակցություն ցուցաբերել երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցում՝ հետևելով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020-2022 թվականների եռակողմ համաձայնագրերի ոգուն և տառին։ Նման օգնության ձևերն ու ծավալները պետք է ընտրեն հենց բանակցող կողմերը»,- ասել է դեսպանը։ |
«Ֆրանսիան Ուկրաինային աջակցելու համար կարմիր գծեր չունի». Ժան-Նոել Բարրո
166Երեկ, 22:00Ադրբեջանի Միլի մեջլիսը քննադատել է Նիկոլ Փաշինյանին՝ «Արևմտյան Ադրբեջան»-ը Արևմտյան Հայաստանի հետ համեմատելու համար
152Երեկ, 18:54Ֆիլիպինների փոխնախագահը նախագահի համար մարդասպան է վարձել
349Երեկ, 18:30Բևեռի ակցիան՝ Հյուսիսային պողոտայում (տեսանյութ)
197Երեկ, 15:48«Ո՞րն է այս իրադարձության քաղաքական համատեքստը»․ Գարիկ Քեռյան
197Երեկ, 15:36«Գեղամ Նազարյանն «ընդդիմադիր» պատգամավոր է»․ Էդգար Ղազարյան
207Երեկ, 15:24