Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 25 նոյեմբերի, 2024 թ.

«Աղազարյանը Փաշինյանի խնդրանքը չկատարելու դեպքում կարող է ՔՊ-ի կողմից պատժի արժանանալ»․ Տիգրան Դավուդյան

56
Այսօր, 10:42
«Աղազարյանը Փաշինյանի խնդրանքը չկատարելու դեպքում կարող է ՔՊ-ի կողմից պատժի արժանանալ»․ Տիգրան Դավուդյան

Իրանագետ Տիգրան Դավուդյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իմ կարծիքով ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր, ԱԺ Քաղաքացիական Պայմանագիր կուսակցության Ֆրակցիայի անդամ Հովիկ Աղազարյանն այսօր կհրաժարվի ԱԺ պատգամավորի իր մանդատից։ Հրաժարականի մասին նրան խնդրել է ՀՀ վարչապետ և ՔՊ կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանը։ Ժողովրդի կողմից ընտրված պատգամավորի հաշվետվության և նրա կապը իր պատկանող կուսակցության հետ Հայաստանում միշտ էլ քննարկվել է, բայց պատգամավորի հետկանչի Օրենք չի մշակվել։ Տրամաբանությունը հուշում է, որ ընտրողը կուսակցության ցուցակին է ձայն տվել և միաժամանակ ծանոթացել է կուսակցության երաշխավորած թեկնածուների ցուցակին։ Ես էլ կարծում եմ պատգամավորին ներկայացրած կուսակցությունը, նման դեպքերում պետք է ասելիք ունենա։ Բարգավաճ կուսակցության նախագահը և թերևս այլ կուսակցություններ, նախապես վերցնում էին իրենց պատգամավորների անթվակիր հրաժարականը և պահում էին չհրկիզվող պահարանում, ժամանակին օգտագործելու համար։ Մեր հանրությունը հիշում է նաև, որ 2018 թ. հեղափոխությունից հետո ԱԺ ՀՅԴ-ական պատգամավոր Աղվան Վարդանյանը չենթարկվեց կուսակցության որոշման՝ չքվեարկեց Փաշինյանի վարչապետ դառնալու օգտին, մանդատը վայր չդրեց, բայց հեռացվեց կուսակցությունից։ Աղազարյանն իհարկե ՔՊ որոշում չի շրջանցել, բայց էթիկայի նորմ է խախտել։ Նա կուսակցության նախագահի խնդրանքը չկատարելու դեպքում ներկուսակցական կարգապահության հարց կունենա և անկախ ընթացող ներպետական քրեական գործից, կարող է ՔՊ֊ի կողմից ևս կուսակցական պատժի արժանանալ։

Աղբյուրը`   Տիգրան Դավուդյան