Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 25 նոյեմբերի, 2024 թ.

Կրակոցներ արձակած անչափահասը ձերբակալվել է

54
Այսօր, 10:00
Կրակոցներ արձակած անչափահասը ձերբակալվել է

Նոյեմբերի 14-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քաղաքի վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մովսես Խորենացու փողոցի 22 Ա հասցեի առաջին հարկում գործող կարի արհեստանոցի վահանակի վրա հայտնաբերվել է կրակոցի հետքեր: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նույն օրը ժամը 19։50-ի սահմաններում ոստիկանություն է դիմել Երևանի 21-ամյա մի բնակիչ և հայտնել, որ նոյեմբերի 13-ին ժամը 15։00-ից մինչև ժամը 15։30-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը «Տիրի» նմանվող հրացանով կրակել և վնասել է իրենց արհեստանոցի վահանակը: Երևանի քրեական վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեպ պայքարի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նշված արարքը կատարել է Երևանի բնակիչ 16-ամյա Ա․ Բ․-ն, ով նույն օրը Սարյան փողոցի 31 հասցեի մոտից ձերբակալվել բերվել է քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քաղաքի վարչություն, որտեղ հայտնել է, որ նոյեմբերի 13-ին ժամը 15։20-ի սահմաններում «Տիր» հրացանով 5 անգամ կրակել է նշված արհեստանոցի վահանակին:
Դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվել, որոնք Ա․ Բ․-ի հետ միասին ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։