Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 25 նոյեմբերի, 2024 թ.

Աբխազիայի նախկին նախագահը կառաջադրի իր թեկնածությունը երկրի ղեկավարի ընտրություններում

46
Այսօր, 09:42
Աբխազիայի նախկին նախագահը կառաջադրի իր թեկնածությունը երկրի ղեկավարի ընտրություններում

Աբխազիայի նախկին նախագահ Ասլան Բժանիան պատրաստվում է մասնակցել հանրապետության ղեկավարի առաջիկա արտահերթ ընտրություններին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Ես ինձ չեմ հեռացնում Աբխազիայի քաղաքական գործընթացներից, անշուշտ կմասնակցեմ քվեարկությանը։ Գիտեմ, որ մենք ակտիվորեն մասնակցելու ենք ընտրություններին։ Ես ինքս նախատեսում եմ առաջադրվել»-, ասել է Բժանիան
Հիշեցնենք, որ Աբխազիայի նախագահը նոյեմբերի 19-ին հրաժարական էր տվել։ Նա խոստացել էր հրաժարական տալ, եթե ընդդիմությունն ազատի խորհրդարանի շենքը։