Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 25 նոյեմբերի, 2024 թ.

««Մայր Հայաստան»-ն առաջարկում է ուղեվարձի հետևյալ փաթեթները»․ Արմենակ Դանիելյան

56
Այսօր, 09:36
««Մայր Հայաստան»-ն առաջարկում է ուղեվարձի հետևյալ փաթեթները»․ Արմենակ Դանիելյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երևանցիներ և Երևան այցելող մարզաբնակ հայրենակիցներ ջան.
Ինչպես արդեն գիտեք մայրաքաղաքի ՔՊԿ ֊ական իշխանությունները և նրանց կցորդ 1,5 անոց քաղաքական կցորդները որոշել են, որ Երևանում հանրային տրանսպորտի ուղեվարձը 2025թ. ֊ի հունվարի 1 ֊ից թանկացնել 2 ֊ից 3 անգամ։
Արդեն բազմիցս հայտարարել ենք, որ «Մայր Հայաստան»֊ը դեմ է այդ որոշմանը և հանդես է գալիս ավագանու որոշման սեփական նախագծով, ըստ որի Երևանում տրանսպորտի ուղեվարձը չպետք է գերազանցի 100 դրամը, իսկ եթե քաղաքացին տրանսպորտից օգտվում է օրական 4 անգամից ավել, ապա 100 դրամից էլ ավելի էժան։
Ըստ «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման առաջարկած նախագծի յուրաքանչյուր տրանսպորտային միջոցից 1 անգամ օգտվելու համար ուղևորը վճարելու է 100 դրամ, իսկ եթե նա երթևեկում է օրական 4 և ավելի անգամ, ապա ձեռք բերելով օրական, շաբաթական, ամսական և տարեկան փաթեթներ՝ կերթևեկի 100 դրամից ավելի մատչելի ուղեվարձով։
Առաջարկվող փաթեթները հետևյալն են՝
● 1 օրվա համար 400 դրամ.
• Տոմսը ակտիվացնելու պահից 24 ժամվա ընդացքում բոլոր տրանսպորտային միջոցներով անսահմանափակ ուղեվորություններ կատարելու հնարավորությամբ։
● 7 օրվա համար 2000 դրամ.
• Տոմսը ակտիվացնելու պահից 7 օրյա ժամկետում բոլոր տրանսպորտային միջոցներով անսահմանափակ ուղեվորություններ կատարելու հնարավորությամբ։
● 30 օրվա համար 5500 դրամ.
• Տոմսը ակտիվացնելու պահից 30 օրյա ժամկետում բոլոր տրանսպորտային միջոցներով անսահմանափակ ուղեվորություններ կատարելու հնարավորությամբ։
● 180 օրվա համար 20,000 դրամ.
• Տոմսը ակտիվացնելու պահից 180 օրյա ժամկետում բոլոր տրանսպորտային միջոցներով անսահմանափակ ուղեվորություններ կատարելու հնարավորությամբ։
● 365 օրվա համար 35,000 դրամ.
• Տոմսը ակտիվացնելու պահից 365 օրյա ժամկետում բոլոր տրանսպորտային միջոցներով անսահմանափակ ուղեվորություններ կատարելու հնարավորությամբ։
● ԱՆՎՃԱՐ երթևեկության հնարավորություն.
• Թոշակառուները և հաշմանդամության բոլոր կարգավիճակներում գտնվող անձինք տրանսպորտային բոլոր միջոցներից կոգտվեն ԱՆՎՃԱՐ։
Համեմատեք և դատեք ինքներդ»։