«Ես իրեն զգուշացրել էի. հեչ վեջս չի իր ճակատագիրը». Արթուր Խաչատրյան
«Ես Հովիկ Աղազարյանին զգուշացրել էի, որ գլխին սարքելու են: Հեչ վեջս չի ո՛չ իր ճակատագիրը, ո՛չ Դաշնակցությունից փախած ու այսօր Շիրակի մարզպետ աշխատողի ճակատագիրը, ո՛չ Ազատամուտի նախկին դաշնակցական համայնքապետի ճակատագիրը: Բոլոր կրոնափոխների, դավանափոխների, կուսակցափոխների վերջը դա է լինելու»,-լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ ի պատասխան այն հարցի, թե «ըստ տեղեկությունների՝ Հովիկ Աղազարյանն այսօր երեկոյան պետք է հայտարարի Փաշինյանի sms-ից հետո մանդատը վայր դնելու մասին. դուք շատ կտխրե՞ք»: Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ պաշտոնյաների՝ պաշտոնից հրաժարվելու խնդրանքին, պատգամավորն ընդգծեց, որ Փաշինյանի համար բոլորն «ուսապարկ են», ում կուզի կբերի, ում կուզի կհանի: «Բայց շատ մտահոգիչ է Բարձրագույն դատական խորհրդի վրա ճնշումը: Անունն ինչ ուզում ես դիր՝ խնդրել, առաջարկել, դրանից հետո մարդը հրաժարական է տալիս: Ինքը հիմնավորման բացարձակապես նույն բառերն է օգտագործում, ինչով կոչ էր անում շրջափակել դատարանները: Նշանակում է, որ մենք չունենք ժողովրդավարություն»,- նշեց պատգամավորը: |
«Ֆրանսիան Ուկրաինային աջակցելու համար կարմիր գծեր չունի». Ժան-Նոել Բարրո
166Երեկ, 22:00Ադրբեջանի Միլի մեջլիսը քննադատել է Նիկոլ Փաշինյանին՝ «Արևմտյան Ադրբեջան»-ը Արևմտյան Հայաստանի հետ համեմատելու համար
152Երեկ, 18:54Ֆիլիպինների փոխնախագահը նախագահի համար մարդասպան է վարձել
349Երեկ, 18:30Բևեռի ակցիան՝ Հյուսիսային պողոտայում (տեսանյութ)
197Երեկ, 15:48«Ո՞րն է այս իրադարձության քաղաքական համատեքստը»․ Գարիկ Քեռյան
197Երեկ, 15:36«Գեղամ Նազարյանն «ընդդիմադիր» պատգամավոր է»․ Էդգար Ղազարյան
207Երեկ, 15:24