«Ինչո՞ւ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել Արցախի քաղաքացիների գումարը». Արթուր Խաչատրյան
«Կան Արցախի քաղաքացիներ, ովքեր ունեին կենսաթոշակային խնայողություններ: Պատերազմից, հայաթափումից հետո մարդկանց մոտ սոցիալ-տնտեսական ծանր խնդիրներ են: Մեծամասնության համար հույսը էդ խնայված գումարներն են»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով արցախցիների կուտակային կենսաթոշակային ֆոնդի սառեցմանը ՀՀ-ում: «Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել ԱՀ քաղաքացիների գումարը և օգտագործել ըստ իրենց հայեցողության: Եթե իրենք ԱՀ քաղաքացիներին ավտոմատ բերում են ՀՀ քաղաքացու իրավական ռեժիմի, այդ դեպքում ինչո՞ւ բոլոր հարցերում այդքան հետևողական չեն»,- նշեց Խաչատրյանը՝ ընդգծելով, որ մարդկանց խնայողությունները, առանց իրենց հարցնելու, խլում են և ասում, որ ներդնում են ինչ-որ հաշիվների վրա»: |
«Լեռների արծիվ, թշնամու սարսափ». Էդգար Ղազարյան
1015:12«Հայտնի մտավորականներն՝ ընդդեմ քաղաքային տրանսպորտի թանկացման»․ «Մայր Հայաստան»
3714:42«Գցել, բռնել ա, որ լավ դիտվող էջ ունի, ինչո՞ւ գովազդ-մովազդ չանի». Բորիս Մուրազի
4714:24Նոր ձերբակալություն՝ Կենտրոնի թաղապետարանում
4414:18«Նույն պատը՝ չորս ամսվա տարբերությամբ»․ Հակոբ Կարապետյան (լուսանկար)
5513:42«Աննա՛, տգիտության դեմ պայքարը սկսի ընտանիքիցդ, ձեր թիմից ու կողմնակիցներից»․ Գագիկ Համբարյան
5213:36