Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 25 նոյեմբերի, 2024 թ.

«Պարո՛ն Աղազարյան, եթե մանդատը դրեցիք, ձեզ ձերբակալելու են». Էդգար Ղազարյան

62
Այսօր, 15:06
«Պարո՛ն Աղազարյան, եթե մանդատը դրեցիք, ձեզ ձերբակալելու են». Էդգար Ղազարյան

«Այսօր պատմական օր է: Ժամը 18:00-ին աշխարհի բոլոր հեռուստաալիքները, ռադիոկայանները միանալու են Հովիկ Աղազարյանի ֆեյսբուքյան էջին, որովհետև նա պիտի հանդես գա հայտարարությամբ»,- «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ ասաց հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը: Նրա համոզմամբ, եթե Աղազարյանը մանդատից հրաժարվի, այլևս անձեռնմխելիություն չի ունենա և անմիջապես կձերբակալվի, «որովհետև կանչել են Հակակոռուպցիոն կոմիտե՝ առերեսման, հեռախոսն առգրավել են, ինչը կարող են անել միայն մեղադրյալի հետ»: «Պարո՛ն Աղազարյան, եթե այսօր ձեր մանդատը դրեցիք, որ պահին դա ուժի մեջ մտավ, անմիջապես ձեզ ձերբակալելու են: Բայց դուք կարող եք հակառակն անել՝ սկսել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց»,- նշեց Ղազարյանը:

«Պարո՛ն Աղազարյան, եթե մանդատը դրեցիք, ձեզ ձերբակալելու են». Էդգար Ղազարյան