«Այս ամենի հետևանքները ծանր են լինելու». Քրիստինա Վարդանյան
![]() Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Երևանում՝ Ալեք Մանուկյան փողոցում շարունակեցին տարածաշրջանին բնորոշ և ամենակայուն ծառերից մեկի՝ թեղու փոխարինումը ջերմասեր, մեր քաղաքում մինչ օրս այգե-պուրակային տարածքների կանաչապատման համար նախատեսված, ջերմասեր ալբիցիայով։ Նշված բույսը նույնիսկ մոտ չէ թեղու փոշին նստեցնելու և սաղարթի թափանցիկության պատճառով ՈՒՄ ճառագայթներից ու ջերմությունից բոլորիս պաշտպանելու հատկանիշներին։ Բացի այդ, մեր թռչունների համար սննդի բազա չէ, ի տարբեդություն բարձր յուղայնությամբ օժտված թեղիների սերմի։ Նշեմ, որ ծաղիկը խիստ հոտավետ է՝ դրա համար զանգվածաբար չեն կիրառում, ուշադրությունը գրավելու համար տնկում են սոլիտեր, կամ փոքր խմբերի ձևով, ունի երկարատև ծաղկաթափ ու լրացուցիչ՝ ամբողջ ամառ, տարածքը մաքրելու խնդիր է առաջանալու։ Կարևոր է նաև կյանքի անհամեմատ ավելի կարճ տևողությունը։ Այս ամենի հետևանքները ծանր են լինելու՝ ջերմային կղզիների, ՈՒՄ ճառագայթման, օդի աղտոտվածության ավելացում և այլն։ Ծաղկած ծառերով երեխաներն են ուրախանում, իսկ քաղաքային իշխանությունը, բնակչության առողջական ռիսկերը պետք է նվազեցնի։ Ձեր արածն ուղիղ հակառակն է։ Կրթվեք, աշխարհը բաց է»: Աղբյուրը` Քրիստինա Վարդանյան |

«Կլիմայի տաքացումը միջատներին մղում է դեպի լեռներ, սակայն այնտեղ նրանց սպառնում է թթվածնի պակասը»․ Լևոն Ազիզյան
13901:06
«Անփույթ շինարարությամբ կարճացրել են բարձրարժեք ծառերի կյանքը»․ Արփինե Խաչատրյան (տեսանյութ)
13908.09.2026, 11:00
«Ատլանտյան օվկիանոսում ամենահանգիստ փոթորկային սեզոնը կարող է գրանցվել»․ Լևոն Ազիզյան (լուսանկար)
15307.09.2026, 13:06
«Ընդամենը 30 տարի առաջ այստեղ հնարավոր էր դահուկավազք անել ամռանը». Լևոն Ազիզյան
25406.09.2026, 17:00
«Երկրի մակերևույթի գլոբալ միջին ջերմաստիճանն արդեն 27-րդ օրն անընդմեջ գերազանցում է տվյալ օրվա նախկին ռեկորդը». Լևոն Ազիզյան
19406.09.2026, 14:42
«Կատալպան Երևանի փողոցներում տնկելը հանցանք է միջավայրի, բնակչության առողջության նկատմամբ». Քրիստինա Վարդանյան
13003.09.2026, 11:00
