Վրաստանի խորհրդարանը ճանաչեց պատգամավորների լիազորությունները
472
Երկուշաբթի, 25 նոյեմբերի, 2024 թ., 15:30
![]() XI գումարման խորհրդարանը ճանաչեց բոլոր 150 պատգամավորների լիազորությունները։ Չնայած այն հանգամանքին, որ գրանցվել է «Վրացական երազանք»-ի 89 պատգամավոր, լիազորությունների ճանաչմանը կողմ է արտահայտվել 88 պատգամավոր։ Ըստ օրենսդիր մարմնի մամուլի ծառայության՝ «Վրացական երազանք»-ի պատգամավոր Գիվի Ճիճինաձեն առողջական վիճակի պատճառով չի կարողացել քվեարկել։ Նիստը բացել է Լադո Կախաձեն՝ XI գումարման խորհրդարանի ամենատարեց պատգամավորը։ Կուսակցություններից ներկա է եղել միայն «Վրացական Երազանք»-ը, դահլիճում է եղել նաև Բիձինա Իվանիշվիլին։ Հիշեցնենք՝ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին X սոցցանցում գրել էր, որ Վրաստանի խորհրդարանի նիստը հակասահմանադրական է, այս մաիսն հայտնում է aliq.ge-ն: |
«ՔՊ վարչության նիստում քննարկեցինք Գյումրիի և Փարաքարի նախընտրական ցուցակները»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
3122:54«2018-ին չէինք պատկերացնում, որ արագ դառնալու են հանրության աչքին թոզ փչող բյուրոկրատներ»․ Արմինե Օհանյան
2822:24«Ըստ Արման Եղոյանի՝ Ադրբեջանն է խոչընդոտում ՀՀ-ում սահմանադրական բարեփոխումներին»․ Ոսկան Սարգսյան
5021:36«ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի պատասխանը»․ Անի Բադալյան
6621:18«Փաշինյանի կառավարությունը CEPA-ն օգտագործում է որպես գործիք՝ Արևմուտքի վստահությունը շահելու համար»․ Արմեն Հովասափյան
7221:06«ՀՀ-ԵՄ հարաբերությունները պետք է դիտարկվեն շահերի ներդաշնակեցման տրամաբանության մեջ»․ Հենրիխ Դանիելյան
6720:30