«Մի տղա ունեք, բարձրագույն կրթություն չունի, եկել, մեր հասարակությանն ես կրթո՞ւմ»․ Էդգար Ղազարյան
«Աննա Հակոբյանը որոշել է ամբողջ հանրությանը լուսավորի։ Ամբողջ հասարակությունից, օրինակ, փորձի եղբորդ դաստիարակես, տեսնեմ կարո՞ղ ես»,- «Հայելի» ակումբում ասաց հասարակական գործիչ էդգար Ղազարյանը՝ անդրադառնալով վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան գրառմանը, ըստ որի «տգիտությունը հաղթելու համար ագրեսիվ արշավ է անհրաժեշտ։ «Գնա, քո կենսագրությունը բացի, կարդա՝ ո՞ւմ աղջիկն ես, ի՞նչ ընտանիքից ես դուրս եկել, ի՞նչ միջավայրում ես մեծացել, որտեղ ու ոնց ես սովորել․․․ Մեր հանրային միջոցներով ցոփ ու շվայտ ապրում ես, բացի, տես մինչև 2018 թվականը ո՞ւր ես գնացել, ո՞ր հյուրանոցում ես մնացել։ Հիմա էլ եկել, մարդկանց ես կրթում ու դաստիարակում»,- խոսքն ուղղելով Աննա Հակոբյանին՝ ասաց Ղազարյանը՝ շարունակելով․ «Քո երեխեքին նայի, մայր ես, տեղյա՞կ ես քո տղան ուր է, ինչո՞վ է զբաղվում։ Մարդ ու կին լրագրողներ եք, էդ մի տղան ունեք, բարձրագույն կրթություն չունի, պիվա էլ չկարողացավ ծախի։ Դու դրա տերն ես, եկել մեր հասարակությա՞նն ես կրթում, դաստիարակում։ Շատ օգտակար գործ է անում տիկին Աննան՝ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու համար, տենց ատելություն՝ ոնց ինքն է գեներացնում, ոչ ոք չի անում»,- ասաց Ղազարյանը։ |
«Լեռների արծիվ, թշնամու սարսափ». Էդգար Ղազարյան
1015:12«Հայտնի մտավորականներն՝ ընդդեմ քաղաքային տրանսպորտի թանկացման»․ «Մայր Հայաստան»
3714:42«Գցել, բռնել ա, որ լավ դիտվող էջ ունի, ինչո՞ւ գովազդ-մովազդ չանի». Բորիս Մուրազի
4714:24Նոր ձերբակալություն՝ Կենտրոնի թաղապետարանում
4414:18«Նույն պատը՝ չորս ամսվա տարբերությամբ»․ Հակոբ Կարապետյան (լուսանկար)
5513:42«Աննա՛, տգիտության դեմ պայքարը սկսի ընտանիքիցդ, ձեր թիմից ու կողմնակիցներից»․ Գագիկ Համբարյան
5213:36