Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 25 նոյեմբերի, 2024 թ.

Լարված իրավիճակ՝ Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ

136
Այսօր, 14:36
Լարված իրավիճակ՝ Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ

Ինչպես հայտնել էինք, մեկնարկել է Վրաստանի նոր խորհրդարանի առաջին նիստը: Մասնակցում են միայն իշխող «Վրացական երազանք»-ի պատգամավորները:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ավելի վաղ հայտնել էր, որ երկրի սահմանադրության համաձայն, ինքը պետք է հրավիրեր առաջին նիստը, սակայն չի արել, և որ նիստը հակասահմանադրական է։

Հիշեցնենք՝ ընդդիմությունը չի ճանաչում հոկտեմբերին տեղի ունեցած ընտրությունների արդյունքները և գիշերվանից բողոքի ակցիա է անցկացնում Ռուսթավելի պողոտայում:

Լարված իրավիճակ՝ Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ