Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 26 նոյեմբերի, 2024 թ.

«Իրանին հաջողվել է Ադրբեջանից կորզել այս զորավարժությունները». Կարեն Հովհաննիսյան

60
Երեկ, 22:54
«Իրանին հաջողվել է Ադրբեջանից կորզել այս զորավարժությունները». Կարեն Հովհաննիսյան

Ռազմական փորձագետ Կարեն հովըհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իրանը և Ադրբեջանը համատեղ զորավարժություններ են անցկացնում։ Մի քանի օր տևող զորավարժության ժամանակ խաղարկվում է բացառապես հատուկ ջոկատայինների մասնակցությամբ, բարդ ռելիեֆային պայմաններում համատեղ գործողություններ, որոտեղ չի խաղարկվում ծանր զինտեխնիկա։
Իրանին հաջողվել է Ադրբեջանից կորզել այս զորավարժությունները, որը շատ կարևոր է Իրան-Իսրայել հակամարտությունում Ադրբեջան-Իսրայել համագործակցության համատեքստում։
Ադրբեջանը՝ տալով իր համաձայնությունն Իրանի հետ զորավարժությանը, հայտնվել է բավականին ոչ նախանձելի կարգավիճակում։ Այն պահից, երբ սկսեցին լուրեր շրջանառվել, որ Իսրայելը իր հատուկ նշանակության զորքերի ներկայացուցիչներին դուրս է բերել Արդբեջանի կողմից օկուպացված տարածքներից և տեղափոխել պաղեստինյան ճակատ, կարծես թե, Ադրբեջանը համարում էր, որ ազատվեց Իսրայելական կապանքներից։ Սակայն իսրայելական կապանքներին փոխարինելու է եկել իրանականը։ Այս օրերին անցկացվող զորավարժություններին Ադրբեջանը շատ զգուշավոր է մոտենում, ադրբեջանական տիրույթում այն լայն լուսաբանում չունի, ինչպես լինում է սովորաբար։ Ադրբեջանն այս անմիտ քայլով փորձում է կարևորություն չտալ այդ զորավարժությանը, որպեսզի Իսրայելի՝ հաշիվ պահանջելու դեպքում որոշակի ալիբիներ ունենա։ Ամեն դեպքում, ես մնում եմ այն կարծիքն, որ 44-օրյա պատերազմի պարտքերը Բաքվի բռնապետը դեռ չի տվել, անընդահտ փորձում է խույս տալ, բայց հետո նա շատ թանկ է վճարելու, գուցե նույնիսկ՝ գահընկեց լինելով»: