Մերձավանի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանն ազատ է արձակվել
Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանն ազատ է արձակվել: Հիշեցնենք, որ Փարաքար համայնքի նախկին ղեկավար Դավիթ Մինասյանը և Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանը կալանավորվել էին: Ըստ իրավապահների՝ նրանք չարաշահել են ծառայողական լիազորությունները: Փարաքար համայնքի նախկին ղեկավար Դավիթ Մինասյանն ազատ էր արձակվել սեպտեմբերի 25-ին: Դատարանը Մինասյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց է ընտրել 5 միլիոն դրամի չափով գրավը, բացակայելու արգելքը և վարչական հսկողությունը։ Ավելի ուշ, արդեն, հայտնի դարձավ, որ Մհեր Ախտոյանը ևս ազատ է արձակվել։ Դատարանն ի սկզբանե նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրել էր մեկ ամիս ժակետով, ինչից հետո, «Փաստինֆո»-ի տեղեկացմամբ, Հակակոռուպցիոն դատարանից՝ կալանքի երկարացման միջնորդություն չի ներկայացվել։ Ըստ այդմ, նախաքննական մարմինը Ախտոյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել բացակայելու արգելքը։ |
«Պարո՛ն Աղազարյան, եթե մանդատը դրեցիք, ձեզ ձերբակալելու են». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
3415:06Լարված իրավիճակ՝ Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ (տեսանյութ)
10714:36«Փաշինյանի «աննախադեպության» փուչիկը». Սուրեն Սուրենյանց
3614:06«Ֆրանսիայի դեսպանի գրառումն ապտակ էր Փաշինյանին»․ Էդուարդ Շարմազանով
7912:54««Az TV»-ն «սատանա» է անվանել Փալոունին և Բերբոքին»․ Տաթևիկ Հայրապետյան (տեսանյութ)
7712:42«Արժի, որ հայկական լրատվադաշտն ունկնդիր լինի ՊՆ-ին»․ Գեղամ Մանուկյան
8212:36