Հովիկ Աղազարյանը հերքում է` Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումը չի կայացել
ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանն այսօր չի հանդիպել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ, այս մասին «ֆակտոր»-ին ասել է պատգամավորը: Հարցին, թե ինչու հանդիպումը չի կայացել, Աղազարյանը չի պատասխանել և անջատել է հեռախոսը: ԱԺ նախագահի մամուլի խոսնակն էլ ասել է, որ հանդիպման վերաբերյալ մեկնաբանություն չեն տալիս: Ավելի վաղ լրատվամիջոցներով տեղեկություններ էին շրջանառվում, որ այսօր՝ ժամը 16:00-ին պետք է հանդիպեն Հովիկ Աղազարյանն ու Ալեն Սիմոնյանը: Քիչ առաջ էլ «Փաստինֆո»-ի հետ զրույցում Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակ Մովսոս Հարությունյանը հաստատել էր նրանց հանդիպման փաստը: Թե ինչու է այժմ Աղազարյանը հերքում այն, ևս պարզ չէ: Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Հանրային հեռուստաընկերությանը» տված հարցազրույցի ժամանակ հայտարարել էր, որ ՔՊ պատգամավորներ Նարեկ Զեյնալյանին և Հովիկ Աղազարյանին խնդրել է՝ պատգամավորական մանդատները վայր դնել՝ հույս հայտնելով, որ Հովիկ Աղազարյանը կկատարի իր խնդրանքը։ Հիշեցնենք՝ նոյեմբերի 22-ին Նարեկ Զեյնալյանը Աժ էր ներկայացրել մանդատը վայր դնելու դիմումը։ |
«Լեռների արծիվ, թշնամու սարսափ». Էդգար Ղազարյան
1015:12«Հայտնի մտավորականներն՝ ընդդեմ քաղաքային տրանսպորտի թանկացման»․ «Մայր Հայաստան»
3714:42«Գցել, բռնել ա, որ լավ դիտվող էջ ունի, ինչո՞ւ գովազդ-մովազդ չանի». Բորիս Մուրազի
4714:24Նոր ձերբակալություն՝ Կենտրոնի թաղապետարանում
4414:18«Նույն պատը՝ չորս ամսվա տարբերությամբ»․ Հակոբ Կարապետյան (լուսանկար)
5513:42«Աննա՛, տգիտության դեմ պայքարը սկսի ընտանիքիցդ, ձեր թիմից ու կողմնակիցներից»․ Գագիկ Համբարյան
5213:36