Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 25 նոյեմբերի, 2024 թ.

«Նորակառույց դպրոցում ջեռուցման համակարգը չի գործում, աշակերտները մրսում են». Ոսկան Սարգսյան

56
Այսօր, 17:48
«Նորակառույց դպրոցում ջեռուցման համակարգը չի գործում, աշակերտները մրսում են». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց երկուսուկես ամիս անց աշակերտները մրսում են:
Կիրանց գյուղից հայտնում են, որ գյուղում մառախլապատ, ցուրտ եղանակ է, նորակառույց դպրոցում ջեռուցման համակարգը չի գործում, աշակերտները մրսում են։ Այս տարվա սեպտեմբերի 1-ին շահագործման հանձնված, սահման հանդիսացող պատից մոտ 30 մետր հեռավորությամբ գտնվող շենքը պետք է ջեռուցվեր էլեկտրական մարտկոցներով։ Սակայն դպրոցի ջեռուցման համակարգը չի գործում, քանի որ նախկինում դպրոցը էլեկտրական հոսանք է ստացել Կիրանց գյուղից։ Կիրանցի դպրոցում տեղադրված է արևային կայան, որը պետք է թեթևացներ դպրոցի ջեռուցման համար օգտագործվելիք էլեկտրականության ծախսը։ Սակայն արևային կայանը չի գործարկվում էլեկտրական եռաֆազ հոսանքի գծի բացակայության պատճառով։ Կիրանցի բնակիչները հայտնեցին, որ այսօր էներգետիկները Կիրանցի դպրոց եռաֆազ հոսանք են անցկացնում։ Դպրոցի շենքը շահագործման հանձնելուց անցել է երկուսուկես ամիս, ինչո՞ւ այդ ընթացքում Կիրանցի դպրոց հոսանքի գիծ չեն անցկացրել։ Չէ՞ որ մի շաբաթից ձմեռ է, ջեռուցման սեզոնը սկսված է։ Այս խնդիրների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար բազմաթիվ անգամ զանգահարեցի Կիրանցի հիմնական դպրոցի երկարամյա տնօրեն Վոլոդյա Բաբինյանին։ Կիրանց այցելած Նիկոլ Փաշինյանին արևելյան ձևով, երկու ձեռքով բարևող Վոլոդյա Բաբինյանը, ով համագյուղացիների վկայությամբ՝ հանձնված հողերի դիմաց դրամական «կլորիկ» փոխհատուցում է ստացել, հավանաբար վրդովված լինելով Կիրանցի դպրոցի մասին իմ նախորդ, օբյեկտիվ հրապարակումներից՝ այդպես էլ չպատասխանեց հեռախոսազանգերիս»:

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան