Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 26 նոյեմբերի, 2024 թ.

«Կոռուպցիոն մեխանի՞զմ, թե՞ «հպարտ քաղաքացիներին» ձեռ առնելուն միտված սադիզմ»․ Հարութ Ուլոյան

52
Այսօր, 00:06
«Կոռուպցիոն մեխանի՞զմ, թե՞ «հպարտ քաղաքացիներին» ձեռ առնելուն միտված սադիզմ»․ Հարութ Ուլոյան

Ֆեյսբուքյան օգտատեր Հարութ Ուլոյանի գրառումը․ «Փաստորեն, Երևանում վարորդական իրավունքի գործնական քննություն հանձնելու հերթում 4-5 ամիս պիտի սպասես։ Մոտակա մարզերում, լավագույն դեպքում, 50 օր։ Ու եթե հաշվի ենք առնում, որ ըստ օդում պտտվող լուրերի՝ առաջինից միայն այլմոլորակայիններին ա հաջողվում հանձնել գործնական քննությունը, ապա, լավագույն դեպքում, Երևանում մոտ 1 տարուց նոր միայն բախտ կվիճակվի վարորդական իրավունք ստանալ։ Եթե դա էլ չեղավ, ապա 1 տարուց հետո նորից պիտի տեսական քննություն հանձնես։

Ըստ կարգի՝ առաջին կտրվելուց կարող ես հաջորդը հանձնել ոչ շուտ, քան մեկ շաբաթ հետո, իսկ 2-րդ ու հաջորդներից կտրվելու դեպքում՝ 1 ամիս անց։ Համաձայնեք՝ յուրօրինակ ցինիզմ ա, երբ, ոնց ասացի, փաստացի նույնիսկ առաջին հնարավորությունը գրանցվելու պահից կես տարի հետո միայն կարող ես հանձնել, 2-րդը՝ նույնպես, ու այդպես շարունակ։

Սա բացատրել այն խոսույթներով, թե՝ «բա լավ ա, հո ամեն մեկին չեն տալու» կամ «հերթեր ա, ինչ անեն», դա նշանակում ա չպատասխանել բուն հարցին կամ խուսափել դրանից։

Եթե սրա տակ կոռուպցիոն մեխանիզմ չկա, ապա սա «հպարտ քաղաքացիներին» ձեռ առնելուն միտված սադիզմ ա։ Ու գրեթե ոչ ոք չի բողոքում, որ հանկարծ, ըստ, կրկին, պտտվող լուրերի, քննության ընթացքում՝ քշելիս, հավելյալ «բացթողումներ» չարձանագրվեն։

Ի դեպ, գրանցվելուց էլ դու օր ընտրելու հնարավորություն չունես, ու քննության օրվա մասին տեղեկացնում են, ըստ արձագանքների, քննության նախորդ օրը»։

Աղբյուրը`   Հարութ Ուլոյան