«Փաշինյանը սահմաններն անցավ»․ Մարինե Պետրոսյան
«Փաշինյանը սահմաններն անցավ, երբ Արևմտյան Հայաստանը համեմատեց «Արևմտյան Ադրբեջանի» հետ։ Երբ լսեցի, տեղումս քարացա, արդյոք ճի՞շտ եմ լսում։ Դա ահավոր հարված է Հայաստանին և ապագային, որովհետև դրանով իրականացվում է Թուրքիայի ծրագիրը»,- 24TV-ի հետ զրույցում նշեց բանաստեղծուհի Մարինե Պետրոսյանը։ «Նիկոլ Փաշինյանի այդ համեմատությունն արդարացնում է Ցեղասպանությունը․ փաստորեն, ասում է, որ Ցեղասպանությունը ճիշտ է եղել, և մենք չպետք է հիշենք։ Եթե մենք չենք ասում Արևմտյան Հայաստան, ասում ենք ՝ Թուրքիա, ուրեմն ասում ենք, որ Ցեղասպանությունը ճիշտ է եղել։ Ես հավատում եմ, որ վաղը Նիկոլը կարող է ասել՝ մենք էինք մեղավոր ցեղասպանության համար։ Ես ասել եմ, որ Նիկոլ Փաշինյանը թուրքական ծրագիր է իրականացնում, բայց այսքա՞ն ցինիկորեն․․․ Պետք է քո պատմությանը տեր կանգնես, պետք է ժողովուրդը հասկանա, որ Փաշինյանը ընդամենը վատ վարչապետ չէ, այսօր մեր երկրի ղեկավարի աթոռին թուրք է նստած»,- ընդգծեց Պետրոսյանը։ |
«Պարո՛ն Աղազարյան, եթե մանդատը դրեցիք, ձեզ ձերբակալելու են». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
3415:06Լարված իրավիճակ՝ Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ (տեսանյութ)
10714:36«Փաշինյանի «աննախադեպության» փուչիկը». Սուրեն Սուրենյանց
3614:06«Ֆրանսիայի դեսպանի գրառումն ապտակ էր Փաշինյանին»․ Էդուարդ Շարմազանով
7912:54««Az TV»-ն «սատանա» է անվանել Փալոունին և Բերբոքին»․ Տաթևիկ Հայրապետյան (տեսանյութ)
7712:42«Արժի, որ հայկական լրատվադաշտն ունկնդիր լինի ՊՆ-ին»․ Գեղամ Մանուկյան
8212:36