Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 26 նոյեմբերի, 2024 թ.

«Տաքսիստների ձեռքից մեքենաները ոչ ոք չի վերցնում». Բաբկեն Թունյան

51
Երեկ, 22:48
«Տաքսիստների ձեռքից մեքենաները ոչ ոք չի վերցնում». Բաբկեն Թունյան

«Օդանավակայանում գործող տաքսիստներն ակնկալիք ունեին, որ միգուցե օրենքը չգործի մինչև քննարկումների ավարտը, բայց եթե այդ օրենքը կա, այն պիտի գործի: Այս մասին»,- այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը՝ անդրադառնալով «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում անհատ տաքսիների գործունեությունը սահմանափակող օրենսդրությանը:

Դիտարկմանը, որ վարորդներն ասում են, որ Արմավիրի մարզի հարյուրավոր ընտանիքներ սոված կմնան, Թունյանն արձագանքեց. «Այդ մարդկանց ձեռքից մեքենաները ոչ մեկը չի վերցնում, այդ մարդկանց որևէ մեկը չի արգելում տաքսի վարել, այդ մարդիկ կարող են անհատ տաքսու վարորդներ աշխատել օդանավակայանի տարածքից դուրս, կարող են օնլայն հարթակներին միանալ, այստեղ խնդիրը օդանավակայանի տարածքում ծառայություն մատուցելն է»:

«Տաքսիստների ձեռքից մեքենաները ոչ ոք չի վերցնում, կարող են աշխատել օդանավակայանից դուրս»