Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 02 դեկտեմբերի, 2024 թ.

«Ադրբեջանը սպառնում է, որ ամենատարբեր միջոցներով հասնելու է Հայաստանի նկատմամբ ճնշումների». Տիգրան Աբրահամյան

69
Չորեքշաբթի, 13 նոյեմբերի, 2024 թ., 14:06
«Ադրբեջանը սպառնում է, որ ամենատարբեր միջոցներով հասնելու է Հայաստանի նկատմամբ ճնշումների». Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մինչ հայաստանյան իշխանությունը խուսափում է Ադրբեջանի հանցավոր քաղաքականության արձանագրումից, հանցավոր անգործություն դրսևորում Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի դրսևորումների, էթնիկ զտումների և ցեղասպան քաղաքականության ուղղությամբ, Ադրբեջանը տարբեր միջազգային ատյաններում, դատական ատյաններում ակտիվ գործողությունների է դիմում:
Ավելին, ադրբեջանական իշխանությունները սպառնում են, որ ամենատարբեր միջոցներով հասնելու են Հայաստանի նկատմամբ ճնշումների և պատժամիջոցների:
Երբ նախօրեին ռազմագերիների, գերիների հարցով խորհրդարանի հրատապ քննարկման ժամանակ ես ու իմ գործընկերները խոսում էինք Ադրբեջանի՝ միջազգային իրավունքի նորմերի նկատմամբ դրսևորած անհարգալից վերաբերմունքի և դրանց չկատարման մասին, իշխանությունը միակ բանը որն անում էր՝ իրականությունից փախուստն էր:
Խղճուկ «բացատրություններ», գլխիկոր պահվածք և իրավիճակն առավել փակուղու տանող մոտեցումներ»: