«Դուք կարո՞ղ է վախենում եք Ադրբեջանին դատապարտել»․ Քրիստինե Վարդանյանը՝ իշխանական պատգամավորներին
«Այս դահլիճում քննարկվում էր ընդդիմության՝ հայ գերիներին անհապաղ ազատ արձակելու հայտարարության նախագիծը։ Առաջարկվում էր, որ ԱԺ-ն այդ նախագիծն ընդունի, բայց, իհարկե, իշխանությունը տապալեց այդ նախագծի ընդունումը, այստեղ զարմանալի ոչինչ չկա, բայց աբսուրդը հասավ այն աստիճանի, որ ԱԺ-ի նախագահությունում նստած անձանցից մեկը մոտեցավ այս ամբիոնին ու նայելով Գեղամ Մանուկյանի աչքերին, ում եղբայրն ապօրինի պատանդի կարգավիճակում պահվում է Բաքվում, ասաց․ «Իրականում ընդդիմությունն ուզում է այդ նախագիծն ընդունվի, բայց թքած ունի գերիների ճակատագրի վրա, դրանով դիվիդենտ եք ուզում»»,- ԱԺ հայտարարությունների ժամին ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ հավելելով, որ ցանկացած տրամաբանող մարդու համար այդ հայտարարությունն աբսուրդային էր, բայց յուրաքանչյուր մարդ դատում է իր արժեքային համակարգով։ Ընդդիմադիր պատգամավորը, դիմելով իշխանական պատգամավորներին, հարց հնչեցրեց․ «Լավ, ենթադրենք՝ ընդդիմությունն ուզում էր դիվիդենտներ շահել, դուք էլ «հերոսաբար» արգելեցիք, կանխեցիք այդ «վտանգը», իսկ դուք կարո՞ղ է վախենում եք Ադրբեջանին դատապարտելուց։ Լավ, մի դրվագ լինելո՞ւ է։ Այս չորս տարվա ընթացքում հարձակվել են Հայաստանի վրա, Արցախը ենթարկել են էթնիկ զտման, փաստացի ցեղասպանություն են արել, տասնյակ հայերի ապօրինի պահում են Բաքվի բանտերում, դուք դատապարտելո՞ւ եք երբևէ Ալիևին»։ |
«Թուրքական դրոշը, որն Ադրբեջանի նախագահն այսօր տեսնում է իր պատուհանից, վաղը կարող է ծածանվել իր տանիքին». Արշակ Կարապետյան
10517:18«Թաքուն պրոցես է ընթանում, դրանից է պետք վախենալ»․ Արմեն Աշոտյան (տեսանյութ)
11217:12«Եթե ՀԱՊԿ անդամ-պետությունը երկու տարի չի վճարում անդամավճար, կարող է զրկվել ձայնի իրավունքից». Զախարովա (տեսանյութ)
10917:00Ռուսաստանն օգնել է Ասադին փախչել Սիրիայից․ #Bloomberg
22316:43«Արևմուտքը կրկին սկսել է աջակցել Վրաստանի իշխանություններին»․ Վահե Սարգսյան
11716:30«Տիգրանը էժանագին ֆոտոշոփով փորձում է խաբել քաղաքացիներին»․ Հենրիխ Դանիելյան (լուսանկար, տեսանյութ)
13316:18