Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 26 դեկտեմբերի, 2024 թ.

«Ծայրահեղությունների հանրույթ ենք, ավելի շուտ՝ դարձրել են այդպիսին»․ Հակոբ Բադալյան

119
Կիրակի, 10 նոյեմբերի, 2024 թ., 16:24
«Ծայրահեղությունների հանրույթ ենք, ավելի շուտ՝ դարձրել են այդպիսին»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ծայրահեղությունների հանրույթ ենք, ավելի շուտ՝ դարձրել են այդպիսին:
Մեկն ասում է՝ Ռուսաստանն էլ չկա, վերացել է, վերանում է, մի քանի օր ու շաբաթ մնաց: Ընդ որում, 2022 թվականի մարտից է ասում, ոմանք նույնիսկ դրանից տարիներ առաջից:
Մյուսն ասում է՝ Արևմուտք էլ չկա, արդեն Գլոբալ հարավ է, Չինաստան է, ԲՐԻԿՍ է: Ու չգիտես, մտածում է՞, որ Արևմուտքը ներկա է նաև այդ Գլոբալ հարավում, այդուհանդերձ:
Աշխարհն է գլոբալ, ու այդ գլոբալ աշխարհը բաժանողներին՝ բաժանել վերացողների ու վերացնողների, խոսում է գլոբալ անհամարժեքության մասին:
Ոչ ոք ոչ մեկին չի էլ ուզում վերացնել: Պարզապես՝ թելադրել կանոններ, պայմաններ, դրա համար դուրս գալ ավելի հարմար եւ ազդեցիկ դիրքեր: Ու ընդ որում, այդ ընթացքում զուգահեռ նաեւ պայմանավորվում են միմյանց հետ՝ տարբեր տրամաչափի հարցերում:
Այդ ընթացքում վերանալու վտանգի տակ հայտնվում են նրանք, որոնք հենց իրավիճակը բաժանում են վերացողների և վերացնողների, վիճելով կամ բանավիճելով ընդամենը այն հարցում, թե ո՞րն է ճիշտ բաժանումն ու ընտրությունը:
Այդ կերպ, առնվազն վերանում է ստեղծագործ միտքը, դրա ներուժը: Պետությունները պարտադիր չէ, որ վերանան ֆիզիկապես: Եթե չկա քաղաքական բարդ միտք ու հասարակական-քաղաքական շերտավորում, ուրեմն չկա նաև պետություն՝ միայն ցուցանակ է:
Ծայրահեղությունները մեզ դարձնում են ցուցանակ»։

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան