Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 27 դեկտեմբերի, 2024 թ.

«Դպրոցում հիմա չեն էլ խոսում Արցախի մասին»․ աշակերտ

140
Շաբաթ, 09 նոյեմբերի, 2024 թ., 17:18
«Դպրոցում հիմա չեն էլ խոսում Արցախի մասին»․ աշակերտ

«Դպրոցում ձեզ ի՞նչ են ասում Արցախի վերաբերյալ»,- դիմելով «Եռաբլուր» պանթեոն այցելած՝ Արարատի թիվ 5 դպրոցի աշակերտներին՝ հարցեցրին լրագրողները։ «Ներկա պահին ոչ մի խոսք չի գնում։ Որ Արցախը հանձնեցինք, էլ խոսք չի գնում»,- ասաց աշակերտներից մեկը։ Ճշտող հարցին՝ չեն ասո՞ւմ, որ Արցախը հայկական էր, նշեց․ «Դե ասում էին, որ միացրած է եղել Հայաստանին, բայց․․․ ադրբեջանցիներինն էր»։ Լրագրողի դիտարկմանը՝ այդպե՞ս են դասավանդում դպրոցում, աշակերտն ասաց․ «Դրա վրով խոսք չի գնում, պահի տակ կարող է խոսենք, վերջանա, գնա․․․ Արցախը որ չկա, չեն էլ խոսում, միայն զոհվածների մասին են խոսում»։

Հիշեցնենք՝ այսօր լրանում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրման 4-րդ տարելիցը։

Արարատի թիվ 5 դպրոցի աշակերտներն այցելել են «Եռաբլուր»