Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 02 դեկտեմբերի, 2024 թ.

Նիկոլ Փաշինյանն ու գործադիրի անդամներն ԱԺ կգնան. հաջորդ շաբաթը թեժ է լինելու. «Ժողովուրդ»

83
Շաբաթ, 09 նոյեմբերի, 2024 թ., 09:06
Նիկոլ Փաշինյանն ու գործադիրի անդամներն ԱԺ կգնան. հաջորդ շաբաթը թեժ է լինելու. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հաջորդ շաբաթ խորհրդարանում թեժ է լինելու:
Նոյեմբերի 12-ից մեկնարկում է ԱԺ հերթական նստաշրջանը։
Նիկոլ Փաշինյանն ու գործադիրի անդամները կրկին կգնան խորհրդարան՝ մասնակցելու 2025 թվականի բյուջեի նախագծի քննարկմանը:

Նախորդ շաբաթ այն քննարկվեց ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստերում. ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց 2025 թվականի պետական բյուջեի նախագծին։

Արդեն հաջորդ շաբաթ բյուջեի նախագիծը պետք է քննարկվի ԱԺ լիագումար նիստերի ժամանակ, Նիկոլ Փաշինյանն ու գործադիրի անդամները ևս լինելու են խորհրդարանում՝ բյուջեի նախագծի քննարկմանը մասնակցելու համար։

Բացի դրանից՝ նաև ընդդիմությունն է գերիների վերադարձի պահանջով ԱԺ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ հանդես եկել»: