«Ինչո՞ւ էր ակնկալիք ձևավորվել, թե քաղաքային իշխանությունը Երևանի համար ֆունդամենտալ խնդիրներ է լուծելու». Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է․ «Մի փոքր դժվար է հասկանալ, թե ինչու էր մարդկանց մոտ ակնկալիք ձևավորվել, որ քաղաքային իշխանությունը Երևանի համար ֆունդամենտալ խնդիրներ է լուծելու: Քաղաքային իշխանությունը կենտրոնական իշխանության և քաղաքական վերնախավի անբաժանելի բաղադրիչն է, և երբ առավել գլոբալ մակարդակում խոսվում է երկրի տապալման մասին՝ անվտանգությունից մինչև արտաքին քաղաքականություն, պարզ է, որ նույն այդ քաղաքականությունն իրացնողներն իրենց գործառույթը ձախողելու են նաև համայնքային մակարդակով: Տրանսպորտի համակարգի կառավարման ճգնաժամից մինչև երևանցիների հարկային բեռի էական ու շարունակական աճն այն տրամաբանական պրոցեսն է, որը մեր հասարակության գլխին բերում են Երևանի կառավարումը ստանձնածները։ Ու կրկնում եմ, որ դա ուղիղ համեմատական է հանրապետական մակարդակում իշխող ուժի բերած փլուզումների հետ»: Աղբյուրը` Տիգրան Աբրահամյան |
«ՔՊ-ական համայնքապետը շատ էժան գներով երկու հողամաս է օտարել «Գետափ»-ի տիրոջը». Ոսկան Սարգսյան
3913:30«Երևանի օդի աղտոտվածության վերաբերյալ տվյալներն այս կայքում հավաստի չեն»․ Արսեն Թորոսյան
5113:06«Տիչինա փողոց․ մարտի դաշտերը փառք են»․ Վարդան Ղուկասյանը հրապարակել է քաղաքացու նամակը
6811:12«Փաստորեն COVID-ն էր մեղավոր». Արթուր Խաչատրյան
7811:00«Այս գաղջ իրավիճակում մի լուսավոր դեպք պատմեմ»․ Մարինա Խաչատրյան
7110:24«Կիսաբաց լուսամուտներ»-ի աշխատակիցը ՀՀ արտաքին հարաբերությունները կկառուցի. «Ժողովուրդ»
9209:24