Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 27 դեկտեմբերի, 2024 թ.

«Ինչո՞ւ է պայմանագիր կնքվել ոչ թե ամենացածր գին առաջարկող, այլ ՔՊ-ական ՍՊԸ-ի հետ». Արթուր Չախոյան

105
Երեկ, 15:06
«Ինչո՞ւ է պայմանագիր կնքվել ոչ թե ամենացածր գին առաջարկող, այլ ՔՊ-ական ՍՊԸ-ի հետ». Արթուր Չախոյան

Բլոգեր Արթուր Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով. «Երևանյան լճի աջակողմյան ափամերձ տարածքի բարեկարգման աշխատանքների աճուրդին/тендер-ին «ԼԻԼԱՆԱՐՄ» ՍՊԸ-ն 166.259.798 դրամ գնային առաջարկով զբաղեցրել էր 3-րդ տեղը, իսկ առաջին տեղը զբաղեցրել էր «Ա.Գ ԴԵՎԵԼՈՊՄԵՆՏ» ՍՊԸ-ն՝ առաջարկելով ամենացածր գինը՝ 121.279.846 մլն. դրամ: Առաջին և երրորդ տեղ զբաղեցրածների գնային առաջարկի տարբերությունը կազմում է 44.976.952 դրամ, իսկ տոկոսային հարաբերակցությամբ՝ 27%:
Ըստ գնումների օրենքի աճուրդ/тендер-ում հաղթող է ճանաչվում ամենացածր գին առաջարկողը, բայց Երևանի քաղաքապետարանը ՔՊ-ական «ԼԻԼԱՆԱՐՄ» ՍՊԸ-ի հետ է կնքում պայմանագիրը, այլ ոչ թե ամենացածր գին առաջարկած «Ա.Գ ԴԵՎԵԼՈՊՄԵՆՏ» ՍՊԸ-ի հետ։
Երևանի քաղաքապետարանը ՔՊ-ական «ԼԻԼԱՆԱՐՄ» ՍՊԸ-ին ամբողջ աշխատանքների համար վճարել է 180.008.200 դրամ՝ նախատեսված 166.259.798 դրամի փոխարեն։
Նշեմ, որ ՔՊ-ական «ԼԻԼԱՆԱՐՄ» ՍՊԸ-ն 166.259.798 դրամով պետք էր իրականացներ «Ծավալաթերթ - նախահաշիվ»-ում նշված բոլոր աշխատանքները, այդ թվում 23 տեսակի «Կանաչապատման աշխատանքներ»-ը, սակայն Երևանի քաղաքապետարանը վճարել է պայմանագրով նախատեսվածից էլ ավելի շատ՝ 180.008.200 դրամ, այն դեպքում, երբ «ԼԻԼԱՆԱՐՄ» ՍՊԸ-ն նույնիսկ չի իրականացրել 23 տեսակի «Կանաչապատման աշխատանքները»։
Եթե այսքանից հետո ինչ-որ մեկի մոտ հարց է առաջանում՝ բա ոնց է պատահել, որ Երևանի քաղաքապետարանը պայմանագիրը կնքել է ոչ թե առաջին տեղ զբաղեցրած ամենացածր գին առաջարկող «Ա.Գ ԴԵՎԵԼՈՊՄԵՆՏ» ՍՊԸ-ի հետ, այլ երրորդ տեղ զբաղեցրած «ԼԻԼԱՆԱՐՄ» ՍՊԸ-ի հետ, ապա, նախօրոք, պատասխանում եմ. անպայման մինչև վերջ դիտեք տեսանյութը և կհասկանաք: Տեսանութը փաստում է նրա մասին, թե ինչպես են խլում տենդերը, որ տան ՔՊ-ական «ԼԻԼԱՆԱՐՄ» ՍՊԸ-ին»։

Աղբյուրը`   Արթուր Չախոյան