Մանվել Գրիգորյանի դատավոր դուստրը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե` հարցաքննության. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հարցաքննության կհրավիրի ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը՝ Նաիրա Գրիգորրանին։ 2024 թվականի ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ խոշոր չափերով խարդախություն կատարելուն օժանդակելու համար կալանավորվել է Արմավիրի մարզի դատավոր Նաիրա Գրիգորյանի օգնականը: 2022-2023թթ. ընթացքում հանցավոր կազմակերպության անդամները պատրաստել և օգտագործել են կեղծ անձնագրեր, ամուսնության կեղծ վկայականներ, և իբրև թե ՌԴ-ում տարբեր նոտարների կողմից վավերացված, կեղծ լիազորագրեր և տեղեկանքներ։ Հանցավոր կազմակերպության անդամները դրանք օգտագործել են պետական տարբեր մարմիններում, դատական ատյաններում և խարդախության եղանակով հափշտակել են չորս անշարժ գույք՝ բնակարաններ, որոնցից 3-ը Էջմիածին քաղաքում, 1-ը Երևանում՝ հիմնականում թիրախավորելով կենդանության օրոք միայնակ բնակված տարեց և ժառանգ չունեցող անձանց: Հանցավոր ճանապարհով ձեռք բերված անշարժ գույքերը խմբի անդամները վաճառել են: Բոլոր մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։ Նախաքննությունը նշված 7 անձանց մասով ավարտվել է: ՀՀ քննչական կոմիտեում այս դեպքի վերաբերյալ անջատված մաս կար, որի քննությունը շարունակվում էր, և ահա հայտնի դարձավ, որ քննչական կոմիտեն անջատված մասը ուղարկել է հակակոռուպցիոն կոմիտե՝ քննություն իրականացնելու, քանի որ գործով շոշափվում է ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր՝ Արմավիրի մարզի դատավոր Նաիրա Գրիգորյանի անունը»: Մանրամասները՝ թերթի համարում։ |
Հալեպում հայկական դպրոցներն ու եկեղեցին փակ են, հիմնական խնդիրը հացի ապահովումն է
2320:42«Եթե ձեզ թվում ա՝ էս ***ին Փարաջանով ա նայում, չարաչար սխալվում եք». Արամ Մանուկյան (տեսանյութ)
4820:00«Դեպի Ծիծեռնակաբերդ բարձրացող ճանապարհն ունի հետաքրքիր առանձնահատկություն». Մեսրոպ Առաքելյան
4819:42Ռազմական տեխնիկայի մեծ շարասյուներ Իրաքից շարժվում են դեպի Սիրիայի սահման
9319:24«Հարճի մտածողությունը քաղաքականության մեջ առավելագույնը հարճի կարգավիճակ կարող է ամրագրել». Արա Պողոսյան
6018:36ԵՄ-ն կարող է պատժամիջոցներ կիրառել Վրաստանի դեմ
7218:00