«ԱԳՆ-ում նստած մարդը պետք է Բաքվից պահանջի ազատ արձակել հայ ռազմագերիներին»․ Աննա Գրիգորյան
«Մեզանից յուրաքանչյուրը ունի ՀՀ քաղաքացու կապույտ անձնագիր։ Անձնագրի վերջին էջում գրված է, որ այն անձը, որ ունի այս անձնագիրը, գտնվում է ՀՀ-ի՝ որպես պետության, հովանու ներքո, պաշտպանության ներքո։ Բայց այսօր տասնյակ քաղաքացիներ չեն գտնվում ՀՀ՝ ի դեմս այս իշխանության, պաշտպանության ներքո»,-ՀՀ ԱԳՆ շենքի դիմաց իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։ Գրիգորյանը ընդգծեց, որ մեր հայրենակիցները Բաքվում ենթարկվում են խոշտանգման, բայց այս իշխանությունները լուռ են։ «Այս մարդկանց պաշտպանությունը նախ և առաջ ՀՀ-ի գործն է։ Եվ մենք պահանջում ենք էստեղ նստած մարդուց, որ եթե որոշում կայացնի մասնակցել բաքվում տեղի ունեցող միջոցառումներին, անպայման խոսի նրա մասին և կամ պահանջի որպես նախապայման ազատ արձակել մեր բոլոր ռազմագերիներին»,-նշեց Գրիգորյանը։ Բողոքի ակցիայի մասնակիցները, ովքեր պահանջում են Բաքվում պահվող ռազմագերիների ազատ արձակումը, ԱԳՆ-ի շենքից շարժվեցին դեպի ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն։ |
«Հակոբ Ասլանյանը Մխիթար Հայրապետյանի դպրոցական ուսուցիչն է եղել». խոսնակի պարզաբանումը
3920:12««Ազվերին»-ի դոզան թողեց». Նաիրա Զոհրաբյան
4020:06«Մերոնք մի Սնուփ Դոգ չեն կարողանում կանչել, Ադրբեջանում Լեոնել Մեսսիին են հրավիրել». Վրույր Քոչարյան
5119:48Վիկտոր Օրբանը Պուտինի հետ զրույցից հետո կայցելի Անկարա
11219:37Նոր սկանդալ՝ ՔՊ-ում. Հակոբ Ասլանյանի տեքստն ուղարկել է Մխիթար Հայրապետյանը (լուսանկար)
7319:06Հակոբ Ասլանյանը հետ է վեցնում իր խոսքերը և շարունակում մնալ ՔՊ-ի անդամ (լուսանկար)
7518:42