Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 24 հոկտեմբերի, 2024 թ.

«Ես պտի հիշեցնեմ` Գառնիկ ջան, դու Կիրանցի թեմա ունես, էս ի՞նչ տրանսֆորմացիա ա». Նիկոլ Փաշինյան

51
Երեկ, 21:00
«Ես պտի հիշեցնեմ` Գառնիկ ջան, դու Կիրանցի թեմա ունես, էս ի՞նչ տրանսֆորմացիա ա». Նիկոլ Փաշինյան

«Անընդհատ խոսում եք կոռուպցիայի վերացման մասին, բայց այդ կոռուպցիան ոչ մի տեղ չի անհետանում: Հենց, օրինակ, քաղաքապետարանում տիրող կոռուպցիան նշենք, որ անթաքույց է: Այս ամեն ինչի մեջ դուք ձեր պատասխանատվության բաժինն զգո՞ւմ եք»,- ԱԺ-ում հարցուպատասխանի ընթացքում Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը ցինիզմով հեգնեց. «Անկեղծ ասած՝ զարմանքիս չափ ու սահման չկա: Բա էսքան 5 ամիս ա՝ խոսեցիք Կիրանցի մասին, Բաղանիսի մասին, սահմանազատման մասին, ուղիղ եթերով, քայլելով՝ Կիրանցը էս, էն: Հաաա: Ես պտի հիշեցնեմ՝ Գառնիկ ջան, դու Կիրանցի թեմա ունես, էս ի՞նչ տրանսֆորմացիա ա»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

«Ես պտի հիշեցնեմ` Գառնիկ ջան, դու Կիրանցի թեմա ունես, էս ի՞նչ տրանսֆորմացիա ա». Նիկոլ Փաշինյան