Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 23 հոկտեմբերի, 2024 թ.

«Դուք ստիպում եք, որ մենք մի հայտարարություն անենք, Ադրբեջանն էլ մի ուրիշն անի». Նիկոլ Փաշինյանը զայրացավ

41
Այսօր, 20:18
«Դուք ստիպում եք, որ մենք մի հայտարարություն անենք, Ադրբեջանն էլ մի ուրիշն անի». Նիկոլ Փաշինյանը զայրացավ

Ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանի համառ պահանջները՝ նշել այն հստակ ժամկետը, երբ Ադրբեջանը դուրս է գալու մեր բռնազավթված տարածքներից, վարչապետ Նիկոլ Փաշինյանին հունից հանեցին: Ձեռքերի ու դիմախաղերի անկանոն շարժումներով նա զայրացած ասաց. «Հիմա դուք ի՞նչ եք ասում՝ ե՞րբ են դուրս գալու, ե՞րբ են դուրս գալու: Զորքերը հետ տարաք, զորքերը...

...Դուք ուզում եք սահմանազատման գործընթացը դնել մի տրամաբանության մեջ, որ այն առաջ չգնա: Իսկ մեզ պետք ա, որ այն առաջ գնա ու հասնի բոլոր տեղերին: Հասնելու ա ՀՀ-ի սահամանագծի պարագծի բոլոր սահմաններին: Ձեր խնդիրը էն ա, որ, սադրեք: Դուք ուզում եք էմոցիայի ֆոնի վրա էս ամբիոնից անենք մի հայտարարություն, որ դրան ի պատասխան Ադրբեջանն անի մի ուրիշ հայտարարություն, մենք՝ երրորդը, իրենք՝ չորրորդը, որ սահմանազատման գործընթացը մտնի մի փակուղի, դուք էլ ասեք՝ տեսա՞ք, մենք ճիշտ էինք ասում: Դուք դա չեք կարողանալու անել: Մենք հստակ մեր լեգիտիմ ռազմավարությամբ գնալու ենք առաջ և մեզ այս ճանապարհից չեն կարողանալու շեղել»,- ասաց Փաշինյանը: